▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Սերգեյ Փարաջանովի կյանքի և հոմոսեքսուալության մեղադրանքով ձերբակալության վերաբերյալ

 

Ձեզ մեկ տարին քիչ է: Դուք 5 տարի կստանաք: Դա միանգամայն բավական է Ձեզ ոչնչացնելու համար․․․»։ Այսպես էին ասել այն 6 դատախազները, որոնց հրամայված էր ոչնչացնել հայ հանճարին։
1924 թվականի հենց այս օրը՝ հունվարի 9-ին Թբիլիսում ծնվեց հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովը, ով ԽՍՀՄ կինոմատոգրաֆիայի և հայկական մշակույթի այն բացառիկ դեմքերից է, ում հաջողվել է առաջ քաշել իր դարի ամենանորարարական գաղափարներն ու մեթոդները՝ ցավոք, իր ճակատագրի խեղաթյուրման հաշվին։ 
1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մեկ եղեկեցիներ կողոպտելու (նա հավաքում էր սրբապատկերներ), մեկ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ առան հոմոսեքսուալության վրա (Ուկրաինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Գտնվեց մեկը, ով Փարաջանովի դեմ վկայություն էր տալու․ իբր վերջինս բռնաբարել էր իրեն։
Փարաջանովին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման և սկզբից ուղարկեցին Վորոշիլովգրադի բանտերից մեկը, այնուհետև՝ Վիննիցա։ Բանտից նա նամակներ էր գրում իր հարազատներին, ընկերներին, ծանոթներին։
Asekose-ն այս դեպքի մարամասների վերաբերյալ խոսեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ։
«Նրա արվեստը չէր ընդունում իշխանությունը։ Սուտ պատճառ կարող էին գտնել ու մարդուն նստեցնել, ինչպես հիմա անում է Ռուստաստանը, բայց իրականում հարցին պետք է խորը նայենք։ Իշխանությունը չէր ընդունում Փարաջանովի արվեստը, որովհետև մտածում էր, որ իր դեմ է։ 
Կան շատ գաղտնազերծված նյութեր, որոնք քիչ-քիչ ստանում ենք և որոնք շատ հետաքրքիր են։  Փարաջանովը նստել է երեք ճամբարում․ դա էլ հատուկ է արվել։ Նա այնպիսի մարդ էր, ում համակրում և սիրում էին, իշխանությունները երբ իմանում էին, որ անգամ «գողականների» հետ էլ է լեզու գտնում, տեղափոխում էին այլ ճամբար։ 
Այդ երեք ճամբարներում էլ ես եղել եմ։ Այն ժամանակ Ուկրաինայում չէին խոսում, հատկապես օրգանի աշխատողները, երբ հարց էինք տալիս, ոչ ազգանուն էին ասում, ոչ ինչ-որ բան։ Հիմա, երբ փոխվեց Ուկրաինան, մարդիկ հասկացան, որ ստերի մեջ են ապրել։ Ես երկու օր է՝ նամակներ եմ ստանում այն երրորդ քաղաքից, որտեղ նա նստած էր։ 
Մարդիկ կան, որ ինչ-որ բաներ գիտեին, սակայն չէին խոսում այդ մասին։ Վերջին  նամակը ստացել եմ իմ ծանոթներից մեկից, ով հետաքրքրվում է Փարաջանովով։ Նա պատմում է, որ Փարաջանովին ուզում էին գցեին բանտի հիվանդանոցի հոգեբուժարանը, իսկ այնտեղ, երբ մարդ մտնում էր, դուրս չէր գալիս, սկսում էին դեղեր սրսկել։  Բայց Փարաջանովի տրամաբանությունը շատ ուժեղ էր, և չկարողացան նրան տեղափոխել։ 
Թե՛ Փարաջանովը, թե՛ շատ այլ մարդիկ դիմում էին տարբեր տեղեր, որ գործը վերանայեն, բայց ինչը վերանայեին,  սարքած գո՞րծը։ Մի քանի օր առաջ իմացանք նաև, որ այն դատավորը, ով ազատեց Փարջանովին (ճիշտ է, Մոսկվայից ասացին ազատեք, այդ պատճառով) գիշերը նիստ էին արել բանտում (նման բան ո՞վ է տեսել), այդ դատավորը Փարաջանովին ասաց․ «գիտեք, որ ձեր գործը սարքած գործ է»՝ там не было состава преступления: 
Հովհաննես Եսայան
 

«Ձեզ մեկ տարին քիչ է: Դուք 5 տարի կստանաք: Դա միանգամայն բավական է Ձեզ ոչնչացնելու համար․․․»։ Այսպես էին ասել այն 6 դատախազները, որոնց հրամայված էր ոչնչացնել հայ հանճարին։

1924 թվականի հենց այս օրը՝ հունվարի 9-ին Թբիլիսում ծնվեց հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովը, ով ԽՍՀՄ կինոմատոգրաֆիայի և հայկական մշակույթի այն բացառիկ դեմքերից է, ում հաջողվել է առաջ քաշել իր դարի ամենանորարարական գաղափարներն ու մեթոդները՝ ցավոք, իր ճակատագրի խեղաթյուրման հաշվին։ 

1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մեկ եղեկեցիներ կողոպտելու (նա հավաքում էր սրբապատկերներ), մեկ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ առան հոմոսեքսուալության վրա (Ուկրաինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Գտնվեց մեկը, ով Փարաջանովի դեմ վկայություն էր տալու․ իբր վերջինս բռնաբարել էր իրեն։

Փարաջանովին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման և սկզբից ուղարկեցին Վորոշիլովգրադի բանտերից մեկը, այնուհետև՝ Վիննիցա։ Բանտից նա նամակներ էր գրում իր հարազատներին, ընկերներին, ծանոթներին։

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ն այս դեպքի մարամասների վերաբերյալ խոսեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ։

 «Նրա արվեստը չէր ընդունում իշխանությունը։ Սուտ պատճառ կարող էին գտնել ու մարդուն նստեցնել, ինչպես հիմա անում է Ռուստաստանը, բայց իրականում հարցին պետք է խորը նայենք։ Իշխանությունը չէր ընդունում Փարաջանովի արվեստը, որովհետև մտածում էր, որ իր դեմ է։ 

Կան շատ գաղտնազերծված նյութեր, որոնք քիչ-քիչ ստանում ենք և որոնք շատ հետաքրքիր են։  Փարաջանովը նստել է երեք ճամբարում․ դա էլ հատուկ է արվել։ Նա այնպիսի մարդ էր, ում համակրում և սիրում էին, իշխանությունները երբ իմանում էին, որ անգամ «գողականների» հետ էլ է լեզու գտնում, տեղափոխում էին այլ ճամբար։ 

Այդ երեք ճամբարներում էլ ես եղել եմ։ Այն ժամանակ Ուկրաինայում չէին խոսում, հատկապես օրգանի աշխատողները, երբ հարց էինք տալիս, ոչ ազգանուն էին ասում, ոչ ինչ-որ բան։ Հիմա, երբ փոխվեց Ուկրաինան, մարդիկ հասկացան, որ ստերի մեջ են ապրել։ Ես երկու օր է՝ նամակներ եմ ստանում այն երրորդ քաղաքից, որտեղ նա նստած էր։

 Մարդիկ կան, որ ինչ-որ բաներ գիտեին, սակայն չէին խոսում այդ մասին։ Վերջին  նամակը ստացել եմ իմ ծանոթներից մեկից, ով հետաքրքրվում է Փարաջանովով։ Նա պատմում է, որ Փարաջանովին ուզում էին գցեին բանտի հիվանդանոցի հոգեբուժարանը, իսկ այնտեղ, երբ մարդ մտնում էր, դուրս չէր գալիս, սկսում էին դեղեր սրսկել։  Բայց Փարաջանովի տրամաբանությունը շատ ուժեղ էր, և չկարողացան նրան տեղափոխել։ 

Թե՛ Փարաջանովը, թե՛ շատ այլ մարդիկ դիմում էին տարբեր տեղեր, որ գործը վերանայեն, բայց ինչը վերանայեին,  սարքած գո՞րծը։ Մի քանի օր առաջ իմացանք նաև, որ այն դատավորը, ով ազատեց Փարջանովին (ճիշտ է, Մոսկվայից ասացին ազատեք, այդ պատճառով) գիշերը նիստ էին արել բանտում (նման բան ո՞վ է տեսել), այդ դատավորը Փարաջանովին ասաց․ «գիտեք, որ ձեր գործը սարքած գործ է»՝ там не было состава преступления: 

 

Հովհաննես Եսայան

Կարդացեք նաև՝ Ինչ-որ առումով Փարաջանովը կին էր. կինոռեժիսորի լավագույն ընկեր  Յուրի Մեչիտով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին