▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քթի ծակ է պետք ունենալ. Նիկոլ Փաշինյանի արձագանքը Քննչական կոմիտեի փոխնախագահին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը Ազգային Ժողովում այսօր  ներկայացրել է  «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների պարտականությունները սահմանել, նաեւ առաջարկում են, որ դեպքի վայրի պահպանության կանոնները սահմանի կառավարությունը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը,  Արթուր Ղամբարյանին հիշեցնելով անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, երբ Էրեբունու բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի աղջկա, նկատել տվեց, որ այդ դեպքի հետ կապված համացանցում կադրեր էին պտտվում, թե դիպուկահարը ինչպես է գետնին պառկած հետեւում աղջկան պատանդ վերցրած քաղաքացուն եւ նրա հետեւում մարդիկ էին. «Նույնիսկ մի դրվագ կար, որ դիպուկահարի վրայով անցորդը քայլում էր: Այդ կադրերը շատ մեծ տարածում գտան եւ տարակուսանք առաջացրին, դուք այդ իրավիճակը նորմա՞լ եք համարում, թե՞ չէ՝ որպես քննչական մարմնի ներկայացուցիչ եւ այս օրենքը կբարելավի՞ իրավիճակը»: Արթուր Ղամբարյանը պատասխանել է , որ այսօր ՀՀ-ում, ցավոք, դեպքի վայրի պահպանման իրավական մշակույթը այդքան բարձր մակարդակում չի գտնվում. «Մենք շատերս չենք գիտակցում, որ դեպքի վայրում կան ապացույցներ, այդ ապացույցները մասնագետները պետք է հավաքեն: Ունենք խնդիր եւ այս օրենքի նախագիծը պետք է նպաստի նրան, որ բոլորս քաջ գիտակցենք՝ դեպքի վայրի պահպանությունը լինելու է ուղիղ պարտականություն եւ այն չպահպանելը առաջացնելու է հետեւանքներ»: Փաշինյանն էլ ասել է, որ դեպքեր կան, որ դրա համար ոչ թե օրենսդրական բազա է պետք, այլ քթի ծակ է պետք ունենալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին