▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի մոտ ի՞նչ անեկդոտ են պատմել Կարեն Կարապետյանի մասին երիտասարդ ՀՀԿ-ականները

Asekose.am-ի տեղեկություններով, ՀՀԿ երիտասարդական թևի ամանորյա հավաքի ժամանակ, որին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը, ՈՒրախների և Հնարամիտների Ակումբի՝ երիտհանրապետականներից բաղկացած  ուսանողական թիմերից մեկը  հումոր է արել Կարեն Կարապետյանի մասին:

«Փաստորեն՝ ով  ժամանակին  ՈՒրախների և Հնարամիտների Ակումբ է խաղացել՝այժմ լավ պաշտոնի է»,-ասել է հումորիստ երիտասարդներից մեկն ու թվարկել՝ Ռուբեն Ջաղինյան, Արթուր Ջանիբեկյան, Վիգեն Սարգսյան... ու նաև Կարեն Կարապետյան: 

Հումորիստներից մյուսը զարմանում է՝ «Բայց Կարեն Կարապետյանը КВН-ն չի խաղացել», ինչին խաղընկերը  արձագանքել է՝ «Բա էդ ո՞նց է վարչապետի պաշտոնին հասել...»: 

Հումորը արժանացել է ներկաների ծափողջյուններին ու շատերն  այդ անեկդոտը  ակնարկ են համարել վարչապետի «շոումեն» լինելու վերաբերյալ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին