▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ զարդեր են կրում առաջին տիկնայք

Զարդերը հաճախ խոսում են ոչ միայն նրա նրբաճաշակության և ոճի մասին, այլ նաև կարող են որոշակիորեն նկարագրել նրա բնավորությունը։

Օրինակ՝ առանց քարերի ոսկյա, փոքրիկ ականջողերը կրում են այն կանայք, ովքեր կախում ունեն հասարակության կարծիքից և շատ զգացմունքային են։ Փոքրիկ քարով ականջողեր կրողը կոկետուհի է, գրավիչ։ Մեծ ոսկյա ականջողերը խոսում են կնոջ  ինքնավստահության, ցանկացած հարցի շուրջ իր հստակ դիրքորոշումն ունենալու մասին։

Մեծ մատանի կրող կանայք վճռական են, իշխող։ Եթե կինը նախընտրում է ոչ մեծ քարով ոսկյա մատանի, ապա նա զգացմունքային է և ձգտում է հարմոնիայի։ Որքան մատանու քարի գույնը բաց է, այնքան նա բաց հոգի ունի։ Բարակ  ոսկյա շղթաները, որպես կանոն, կրում են զուսպ, հանգիստ կանայք։ Եթե բարակ շղթան խոշոր կախազարդով է, ապա նա բարձր կարծիք ունի իր մասին։ Ինչպիսի զարդեր են նախընտրում առաջին տիկնայք, ներկայացրել է  Wnews.am-ը.

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան

Ռիտա Սարգսյանը տարիներ առաջ «Հայաստանի գանձերը» ցուցահանդեսին յուրահատուկ զարդեր էր կրում.  բացառիկ զարդերը ստեղծված են ծովաշուշանների աստղաձև քարացած մնացորդներով, որոնք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում (գյուղ Աստղաշեն, Արցախ) Յուրյան ուշ դարաշրջանի նստվածքներում: Դրանք ցողունների մասնիկներն են, դասվում են Pentacrinus Blumenbuch սեռին, և 165-145 մլն տարվա պատմություն ունեն…

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին