▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզապես սարսափելի է. Սերժ Թանկյանը՝ ավագանու երեկվա նիստի մասին

«Պարզապես սարսափելի է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք աստղ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ կցելով Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած երեկվա միջադեպի մասին հրապարակումը:

Հիշեցնենք,որ  երեկ Երեւանի ավագանու անդրանիկ նիստում արտակարգ միջադեպ գրանցվեց: Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ Երկիր Ծիրանի խմբակցության անդամներն ապակյա տարաներով կոյուղաջրեր դրեցին իրենց աշխատանքային սեղանների վրա, կոյուղաջուրը լցրին դահլիճի հատակին, որից հետո ՀՀԿ-ական ավագանիները բռնություն գործադրեցին կանանց նկատմամբ: ԵԼՔ խմբակցության ավագանիները փորձում էին կանխել ծեծկռտուքը, սակայն ավագանու անդամ Գոռ Վարդանյանն ու մյուսները կանանց քաշելով, ապտակելով հեռացրին դահլիճից:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին