▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ամսական Ալեքսը շտապ բուժման կարիք ունի. ընտանիքին գումար է անհրաժեշտ

2 ամսական Ալեքս Սևոյանը շտապ բուժման կարիք ունի: Երեխան ծնվել է 2017թ-ի դեկտեմբերի 18-ին: Դեկտեմբերի 24-ին  հիպովոլեմիկ համախտանիշով տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
2018թ-ի հունվարի 1-ին երեխան վիրահատվել է  աղիների անանցանելիության կապակցությամբ: Վիրահատության ժամանակ աղիճ աղին հեռացվել է 2.3 սմ թրեյցի կապանից, իսկ զստաղին հեռացվել է ամբողջովին՝ ընդհուպ Բաուգինյան փական: 
Երեխայի կյանքը հնարավոր է փրկել միայն բարակ աղիների փոխպատվաստման արդյունքում, ինչը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում:  Երեխային ԱՄՆ տեղափոխելու և բուժումն այնտեղ կազմակերպելու համար ընտանիքը հայթայթել է անհրաժաշտ գումարի որոշ մասը: Ալեքսի ծնողները դիմում են մարդկանց՝ գումարի մնացած մասը հավաքելու համար: 

Փոքրիկի տեղափոխման և նախնական բուժման համար անհրաժեշտ է 250.000 դոլար:

Տվյալներ.

Հեռ. 093136661- Նարինե Սևոյան (երեխայի մայրը)

077136637-Նորայր Սևոյան (երեխայի hայրը)

Հաշվեհամար- INECOBANK Norayr Sevoyan USD (AMD)-2051254328931020

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին