▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երիտասարդ մայրերի գեղեցիկ կազմվածքը. գենե՞տիկա,թե՞ գիտակցված ընտրություն

Ի՞նչ տեսք պիտի ունենա նոր ծննդաբերած կինը: Արդյո՞ք պետք է ուշադրություն դարձնի ու ջանքեր գործադրի հղիության ընթացքում կուտակած ավելորդ քաշից ազատվելու համար, թե՞ համարել այն նորմա և քեզ ընդունես այնպես ինչպես որ կաս։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Asekose.am-ն փորձեց պարզել՝ զրուցելով հոգեբան Լիանա Թերզյանի հետ։

 Եթե 50 տարի առաջ հայ կինը երեխա ունենալուց հետո հետտին պլան էր գցում իր արտաքին տեսքին հետևելը, ապա հիմա կա ակնհայտ փոփոխություն:

Առանց որևէ վիճակագրության էլ կարելի է տեսնել, որ խորհրդային շրջանում մայր դարձած կանանց 70%ից ավելին համակերպվել է ավելորդ քաշի ունենալու հետ ու այն անուշադրության մատնելով՝ ապրում են սովորական կյաքով։ Սակայն մեր օրերի մայրերը զարմացնում են իրենց հիանալի կառուցվածքով: Ի՞նչն է փոխվել:

Հոգեբան Լիանա Թերզյանի կարծիքով ծննդաբերությունից հետո սեփական կազմվածքին չհետևելը և այն անուշադրության մատնելը կարող է տարբեր պատճառներ ունենալ, կամպած լինել կնոջ հուզական վիճակի՝ ընկճախտի (դեպրեսիա), սթրեսների, ոչ ադեկվատ ինքնագնահատականի հետ, կարող է պայմանավորված լինել տվյալ կնոջ  արժեհամակարգի և ընդհանուր կրթվածության մակարդակի հետ, նաև կարող է պայմանավորված լինել առողջական վիճակով:

Իսկ այն հարցին, թե նկատո՞ւմ է արդյոք մարզվելու, սննդակարգ պահպանելու վերաբերյալ վերաբերմունքի փոփոխություն վերջին տասնամյակներում, հոգեբանը պատասխանեց.

-Այո, դրական փոփոխություններ նկատվում են: Ներկա ժամանակներում հատկապես երիտասարդները ավելի ուշադիր են դարձել իրենց արտաքին տեսքի նկատմամբ, սակայն առաջնայնությունը տալով կառուցվածքին, ոչ թե առողջությանը: Սա էլ հիմնականում կապված է գեղեցկության և հաջողակ մարդ լինելու կերպարի ընկալման փոփոխության հետ:

 Անշուշտ ճիշտ է, որ այստեղ միջոցներ և ժամանակ չունենալու խնդրից բացի կա նաև մտածելակերպի տարբերություն: Եթե 5 տասնամյակ առաջ շատ քիչ կանայք էին մտահոգվում, թե ինչ տեսք կունենան ծննդաբերությունից հետո, քանի որ գուցե համարում էին իրենց հիմնական առաքելությունն ավարտված, կամ ժամանակ չունեին դրա մասին մտածելու, ապա հիմա շատ մայրեր լուրջ զբաղվում են գեղեցիկ կառուցվածքը վրականգնելու գործով: 

 Այն, որ ժամանակակից մայրերը անհամեմատ ավելի լավ կազմվածք ունեն ու ավելի լավ են հետևում իրենց, քան մեզանից 20-30 կամ 40 տարի առաջ, փաստ է: Կանանց մեծամասնությունը սկսում է իրեն չհետևել ծննդաբերությունից հետո: Բացի այդ էլ մենք գիտենք, որ ծննդաբերությունից հետո կնոջ մոտ տեղի են ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ, հղիության ընթացքում կինը գիրանում է, իսկ ծննդաբերությունից հետո նոր սկսում է պաքարել այդ գիրության դեմ: 40 տարի առաջ չկային այս պայմանները, չկային ֆիտնես ակումբներ, չկար դիետիկ սնունդ ու կանանց գերագույն նպատակներից չէր լավ կազմվածք ու մարմին ունենալը: Սակայն հիմա ժամանակաշրջանը փոխվել է, մարտահրավերները՝ ավելացել, ու կանայք սկսել են իրենց ուշադրութուն դարձնել, — ասում է բժիշկ դիետոլոգ Աննա Ստեփանյանը:

Երեխան, անպատճառ, զբաղեցնում է մոր ժամանակի գրեթե ողջ մասը, բայց եթե նախկինում հայ մայրերը, իրենց եսը անուշադրության մատնած, զբաղվում էին միմյան երեխայով ու ընտանիքի հոգսերով, ապա ներկայում կա ակնհայտ փոփոխություն: Ժամանակակից մայրերը հասկացել են, որ անհրաժեշտ է այս հարցում որոշ չափով լինել էգոիստ: Նրանք, ի տարբերություն նախկին սերնդի մայրերի, չեն խնայում միջոցներ ու ժամանակ սեփական արտաքինը կարգի բերելու և իրենց կառուցվածքը կատարելագործելու համար:

 

Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին