▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենտրոն»-ը կղեկավարի Գագիկ Ծառուկյանի դու՞ստրը

Չնայած Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել պարզաբանմամբ՝ իր մասին մամուլում հայտնված ասեկոսեների վերաբերյալ, կայքերը շարունակում են գրել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը վայր կդնի պատգամավորական մանդատը:

armlife.am-ը գրել է, որ Իվետա Տոնոյանն ազատվել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից ու նշել է, որ կայքի  ունեցած տեղեկություններով՝ հեռուստաընկերությունը կղեկավարի Գ. Ծառուկյանի աղջիկը՝ Գայանե Ծառուկյանը, ով ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանի կինն է: Ւսը նույն կայքի՝  ԱԺ-ում Իվետա Տոնոյանին կփոխարինի Հրանտ Դավթյանը, ով եղել է 5-րդ գումարման ԱԺ-ի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին