▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական խոհանոցը չեմ հավանում. հայրս հայ է, սակայն ես ավելի շատ ռուս եմ. Եվգենիա Մեդվեդևա

Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան խոստովանել է, որ չնայած իր հայրը հայ է (Արման Բաբասյան)՝ ինքն ավելի շատ ռուս է իրեն համարում: «Հայրս հայ է: Սակայն այնքան էլ լավ ծանոթ չեմ հայկական մշակույթին: Ես չեմ սահել հայ կոմպոզիտորների երաժշտության ներքո: Հայկական խոհանոցը նույնպես այդքան էլ չեմ հավանում, ահա թե ինչու ավելի շատ ռուս եմ», - ասել է Մեդվեդևան «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Եվգենիայի հայրը՝ Արման Բաբասյանը, ռուսական լրատվամիջոցներից հետ մեկի զրույցում պատմել է նաև աղջկա ազգանվան փոփոխության պատմությունը: Վերջինս մասնավորապես նշել է.

«Եվգենիայի ազգանվան փոփոխությունը կայացել է բացառապես իմ համաձայնությամբ: Այդ պահի դրությամբ դա լավագույն միջոցն էր: Կարիք չկա ինչ-որ պատմություններ և պատճառներ փնտրել դրա մեջ: Հուսով եմ, որ գոնե այս հարցազրույցից հետո ինձ կհաջողվի մեկընդմիշտ փակել այս թեման»,– ասել է Եվգենիա Մեդվեդևայի հայրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին