▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինեկոլոգի անվճար խորհրդատվություն և բուժզննում «Սլավմեդ» ԲԿ-ում` գեղեցկության միամսյակի կապակցությամբ

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնում մի ամբողջ ամիս կանանց և աղջիկների համար կգործի նվեր-ակցիա՝ գինեկոլոգի անվճար խորհրդատվություն և առաջնային բուժզննում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:

Ի՞նչ կարող է անել բժշկական կենտրոնը կանանց համար։ Ամեն ինչ, որպեսզի նրանք առողջ լինեն։ «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնը, հաշվի առնելով առողջության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը՝ մեկ ամիս շարունակ, բացարձակապես անվճար հիմունքներով կտրամադրի բարձրակարգ գինեկոլոգների խորհրդատվություն և առաջնային բուժզննում։ «Սա լավ հնարավորություն է գինեկոլոգիական խնդիրների վաղաժամ հայտնաբերման, կանխարգելման և բուժման համար։ Մենք կարևորում ենք մեր կանանց առողջությունը և անում հնարավորը նրանց առողջության պահպանման ու վերականգնման համար»,-հավելեց Արման Խարազյանը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատան և գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ, դոցենտ Վարդան Ռափյանի խոսքով էլ՝ այս նախաձեռնությունը ևս մեկ հնարավորություն է՝ ուղղված կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, վերարտադրողական համակարգի տարածված հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու բուժմանը:  Այս ակցիայի շրջանակներում գինեկոլոգիական խորհրդատվություններ կտրամադրվեն ինչպես առաջին անգամ գինեկոլոգին դիմող, այնպես էլ բժշկի հսկողության տակ գտնվող բուժայցելուներին:

«Մեզ ուշադրությամբ և հոգատարությամբ շրջապատող ու մեր կյանքը գեղեցկացնող կանայք ոչ միշտ են նույնքան հոգատար և ուշադիր սեփական առողջության հանդեպ, մինչդեռ կնոջ առողջության պահպանումը կարևորագույն նշանակությունն ունի առողջ հասարակության ձևավորման հարցում, քանի որ առողջ կնոջից ծնվում են առողջ երեխաներ, առողջ կնոջ ընտանիքում ձևավորվում են առողջ հարաբերություններ, առողջ կինն առողջ սերունդ է դաստիարակում, առողջ կինն օգնում է, որ իր կողքին կանգնած տղամարդն առողջ ու հաջողակ լինի»,- իր խոսքը եզրափակեց բժիշկը:

Սիրելի՛ կանայք, ժամանակ հատկացրեք նաև ամենակարևորին՝ Ձեր առողջությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին