▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսօրվա քերականները միայն և միայն հակաաբեղյաններն են»․ Աղմկահարույց հարցազրույցի 2-րդ մասը

Asekose-ի երկրորդ հարցազրույցը հայ լեզվաբան, պոետ, արձակագիր, թարգման Մերուժան Հարությունյանի հետ։ 
Մերուժան Հարությունյանը ծնվել է 1948 թվականին։ 1964-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում և մինչ օրս ֆիզիկա է դասավանդում է Երևանի պետական համալսարանում:
1985 թվականից զբաղվում է լեզվաբանությամբ, թարգմանություններով, քաղաքատնտեսությամբ և գրում է արձակ և չափածո գործեր, թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Ունի 20-ից ավել թարգմանական գործ և սեփական հրատարակած 2 գեղարվեստական ու 2 քննախոսական գիրք, մեկ տասնյակից ավել հրապարակախոսական ծավալուն հոդված, 2 գիրք մոտ 40 գիտական ու մեթոդական հոդված՝ ֆիզիկայից, քաղաքատնտեսությունից, լեզվաբանությունից ու գրականության տեսությունից։
Հարցազրույցը վարում է Հովհաննես Եսայանը
***
ՀԱՐՑ – Պրն Հարությունյան, ձեր անցած հարցազրույցը այն մասին, որ «հայերենն այսօր ունի երկու իրար լրիվ հակասող քերականություն, և որ մեր այսօրվա լեզվաբանությունը իր դրույթների ճշմարիտ կամ կեղծ լինելը որոշող գիտական ոչ մի օբյեկտիվ չափանիշ չունի ուրեմն և գիտություն կոչվելու իրավունքը չունի», հարուցեց մեր ընթերցողների սուր հետաքրքրությունը, և ես կցանկանայի սրա վերաբերյալ մի քանի հարց էլ տալ ձեզ:
Ճիշտն ասած, ձեր այս պնդումները մի քիչ անհավատալի են թվում: Ինչպե՞ս է այս վիճակն ստեղծվել: Ինչպե՞ս է, որ մինչև այժմ մեր լեզվաբաններից ոչ մեկը սա չի նկատել ու չի խոսել այս արտառոց երևույթից: Մի՞թե, ինչպես ասում են, «ոչ մեկի հոգին չի ցավացել սրա համար»:
ՊԱՏԱՍԽԱՆ – Գիտե´ք, այս վիճակի ստեղծվելու մանրամասն պատմությունը կա իմ «Կոմիտասի ու Աբեղյանի անձնական և մեր ընդհանուր ողբերգությունը» գրքում (2010, 2011), ինչի մեծ մասը նվիրված է հենց այս վիճակի ստեղծվելուն: Ափսոս, որ գիրքը համարյա չվաճառվեց ու այս հարցերը նորից մնացին հայ հասարակայնության ուշադրությունից դուրս:
Ինչքան էլ տարօրինակ թվա, հայերենի գիտական քերականության հիմնադիր Մանուկ Աբեղյանը ոչ մի աշակերտ չի թողել, ու սա իր պատճառներն ունի: Ու էսօրվա քերականները միայն և միայն հակաաբեղյաններն են, երևի առանց բացառության, բայց կարծում եմ, որ սրանց մեջ կան մարդիկ, ովքեր հոգու խորքում զգում են, որ Աբեղյանն ու իր քերականությունը ճիշտ են, բայց իրենց մտածածն արտահայտելուց վախենում են: 
Իսկ թե  խնդիրն ի´նչ է, էսօր մեր քերականներից ոչ մեկը չի պատկերացնում, որովհետև մեր էսօրվա քերականներից և ոչ մեկը լուրջ չի ուսումնասիրել Աբեղյանի քերականությունը, որ իմանա, թե ի´նչն ինչո´ց է: Ախր 1936 թվից Աբեղյանի քերականությունը ո´չ դպրոցում է դասավանդվել, ոչ է´լ բուհում: Իսկ Աբեղյանի, օրինակ, «Աշխարհաբարի քերականությունը» գրքից մնացել է երևի ընդամենը 2 օրինակ, մեր Հանրային գրադարանում:
ՀԱՐՑ – Լավ, ենթադրենք այդպես եղե´լ է, բայց չէ՞ որ դա եղել է 1930-ական թվականներին, հիմա էլ այդ օրերը չե՞ն: Մի՞թե ձեզանից բացի ոչ մեկը չկա, որ ճշմարտությունն իմանա ու ասի:
ՊԱՏԱՍԽԱՆ – Հովհաննես ջան, դու մոռանում ես, որ էսօրվա բոլո´ր-բոլոր լեզվաբանները, լեզու սովորացնող բոլո´ր-բոլո´ր ուսուցիչներն ու դասախոսները, լեզվին առնչվող բոլո´ր-բոլո´ր պաշտոնյաները հակաբեղյան են: Էս մարդիկ հարյուրներով լեզվի ու քերականության դասագիրք ու մենագրություն են գրել, լեզվաբանությունից հազար-հազար «գիտական» հոդված են հրատարակել, տասնյակներով «գիտաժողով» են կազմակերպել, դարձել են բանասիրական գիտությունների թեկնածու ու դոկտոր, բանասիրության դոցենտ ու պրոֆեսոր, մի քանիսն էլ` ակադեմիկոս ևն: Հիմա քո կարծիքով սրանք ի՞նչ անեն, վերցնեն ու ընդունեն ու հայտարարեն, որ իրենց արած ամե´ն-ամե´ն ինչը սխա՞լ է եղել, որ իրենց հրատարակած բոլոր դասագրքերը, մենագրություններն ու հոդվածները սխա՞լ են ու ոչ գիտակա՞ն, որ իրենց էդ բոլոր-բոլոր գիտական ու մանկավարժական տիտղոսները փուչ են ու անարդա՞ր են տրվել իրենց: Ասե՞ն սրանք, որ իրենց ողջ կյա´նքն են սխալ ապրե՞լ: Ի՞նչ անեն սրանք, ընդունե՞ն, որ արդեն 82 տարի է, ինչ ողջ հայ ժողովրդին գիտական քերականության փոխարեն տգիտություն են սովորացնո՞ւմ, հա՞:
Ու էն էլ հայ ժողովրդին էսքան գովալուց ու փառաբանելուց հետո՞, հա՞: Բա հնարավո՞ր է, որ մերոնք ընդունեն, նույնիսկ մեր ոչ լեզվաբան հայագովներից ոմանք, որ «մեր փայլուն ժողովուրդը», է´ն ժողովուրդը, ով տվել է Մաշտոց, Խորենացի, Նարեկացի, Աբովյան, Թումանյան, Համբարձումյան, Մերգելյան, Ալիխանյաններ, Կոմիտաս, Սարյան, Խաչատուրյան, Այվազովսկի, Սիսակյան, Յու. Հովհաննիսյան ու Սարոյան, մեր էս «լուսավոր» 20-21-րդ դարերում տգիտությունը չի՞ տարբերում գիտությունից ու նույնիսկ գիտական քերականություն էլ չունի՞: 
Ես լավ եմ հասկանում, որ սա ողբերգություն է, ընդ որում, խայտառակ ողբերգություն է, բայց նաև հասկանում եմ, որ էսպես շարունակելը արդեն սխալ է ու անհնար: Բա ճիշտ չէ՞ր լուսահոգի Ղազարոս Աղայանը, երբ ասում էր. «Սխալվելն ամոթ չի, պարոնա´յք, բայց սխալը համառությամբ պաշտպանելը շա´տ մեծ ամոթ է» (չնայած մեր էս մի սխալի պատմությունը թե´մեծ ամոթ է, թե´ մեծագույն խայտառակությունն է, համենայն դեպս, գոնե ի´մ կարծիքով):
ՀԱՐՑ – Այնուամենայնիվ, ինչպե՞ս ստեղծվեց այս վիճակը, մի քանի խոսքով չէի՞ք ասի:
ՊԱՏԱՍԽԱՆ – Արդեն ասացի, որ էս պատմությունը մանրամասն կամ իմ ասածս գրքում, բայց կարճ ասեմ հետևյալը: 
Բանն այն է, որ 1908 թվից Ստեփան Մալխասյանը թշնամացավ Աբեղյանի հետ, որովհետև Աբեղյանը ուղղակի ջախջախել էր Մալխասյանի մի հոդվածը հայերենի հայցական հոլովի մասին: Սրանից առաջ Մալխասյանը ուղղագրությունը ռեֆորմով փոխելու թունդ կողմնակիցներից մեկն է, ու նույնիսկ մի գիրք էր հրատարակել, «Մի հնչյուն, մի գիր» վերնագրով (ինչքան հշում եմ): 
Մալխասյանը գիտության ասպարեզում Աբեղյանի հետ «ոտ գցելու» զորությունը բոլորովին չուներ, սրա համար էլ ընտրեց Աբեղյանի դեմ պայքարի իր համար միակ հնարավոր ուղին, բանսարկության ուղին, դառնալով ուղղագրությունը փոխելու թունդ հակառակորդ: Երբ 1922 թվին լուսժողնարկոմ Պողոս Մակինցյանը, առանց (իմիջիայլոց) Աբեղյանի կարծիքը հարցնելու, գործի դրեց հայերենի ուղղագրությունը փոխելու Աբեղյանի առաջարկած ռեֆորմի ամենախիստ տարբերակը, Մալխասյանն ու մնացած մանր ու խոշոր պահպանողականները, բացահայտ կամ «տակից», դեմ ելան Աբեղյանին:
 Մալխասյանը, զգալով, որ Աբեղյանից վրեժ լուծելու հարմար առիթը կա, սկսեց վարկաբեկել Աբեղյանին: 1926 թվին մի հանձնաժողով կազմվեց, որ ուղղագրությունը նորից փոխելու հարցը քննվի, ու էդ հանձնաժողովը (ինչքան հիշում եմ) 27 նիստ է ունեցել, մինչև 1927 թվի կեսերը: 
Հետագայում հենց այս հանձնաժողովի եզրակացությունները հաշվի առան, երբ 1940-ին Աբեղյանի ուղղագրությունը նորից փոխեցին, էնպես որ Իշխանյանն ու իր կողմնակիցները «ճիշտ չէին ասում», երբ անընդհատ հայտարարում էին, թե էսօրվա ուղղագրությունը Աբեղյանինն է: Էսօրվա ուղղագրությունն էդ հանձնաժողովինն է:Հանձնաժողովը ուզենար, լրի´վ կվերականգներ «դասական» կոչված ուղղագրությունը, բայց չուզեց:
Ու երբ 1931 թվի ստալինյան մղձավաջի օրերին Աբեղյանին հալածելու համար հույժ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, Մալխսյանին «միացան» Աճառյանի ասպիրանտ Արարատ Ղարիբյանն ու Ղափանցյանի ասպիրանտ Գուրգեն Սևակն ու էլի մի քանի երիտասարդ ասպիրանտ ու ուսանող: 
Սրանք գարշելի բանսարկությունների մի հրեշավոր կամպանիա սկսեցին` էն օրերի բուհերում ու թերթերում բազում ժողով կազմակերպելով: Էս ժողովները կազմակերպում էին նույնիսկ Թիֆլիսում ու Բաքվում, ու էս ժողովներին հայտարարում էին, թե «Աբեղյանը Բերկլինի հետևորդն է» (հետագայում Աբեղյանը ձեռ էր առնում սրանց, ասելով, թե սրանք նույնիսկ Բերկլիի անունը ճիշտ չգիտեն), թե «Աբեղյանի քերականությունը բուրժուական է, մախիստական է, ֆորմալիստական է» ևն: Էն ստալինյան օրերի համար սրանք մահացու մեղադրանքներ էին, սրանց հետևանքը բանտն էր, աքսորն ու գնդակահարությունը: 
Բայց Աբեղյանը վիթխարի հեղինակություն ուներ, իր գիտական գործերը հայտնի էին Եվրոպայում ու Ռուսաստանում, ինքը Հայաստանի «Գիտությունների ու արվեստների ինստիտուտի» հիմնադիրն ու տնօրենն էր (մինչև տեսողության վատանալը), ինչի հիման վրա հետագայում կազմվեց մեր Ակադեմիան: 
Աբեղյանի առարկություններից և ոչ մեկը թերթերը չէին տպում, ու հեղինակավոր լեզվաբաններն էլ իրեն չէին պաշտպանում, ո´չ Ղափանցյանը, ոչ է´լ նույնիսկ Աճառյանը, այսինքն, բանսարկությունների էս կամպանիան բացարձակ միակողմանի էր:
Աբեղյանը ոչ միայն գիտական բացառիկ վաստակ ու բացառիկ գիտական վարպետություն ուներ, այլև կյա´նքն էր հոյակապ հասկանում ու, զգալով, որ սրանք Համալսարանում իրեն օր ու արև չեն տա, թքեց ու 1931 թվին ընդմիշտ հեռացավ Համալսարանից, 56 տարվա իր մանկավարժական գործունեությունից հետո: Հովհաննես ջան, պատկերացնո՞ւմ ես, թե ինչքա´ն դառնացած է եղել էդ մարդը, երբ տեսել է, որ իր 56 ամյա վաստակը սրանք հողին են հավասարացնում, ու սրանց պրոֆեսորներն էլ չեն սաստում սրանց:
Արարատ Ղարիբյանը, ով հայտարարում էր, թե ինքը պիտի գրի հայերեն լեզվի նոր, «դասակարգային, պրոլետարական քերականությունը», 1934 թվին հրատարակեց իր էս «դասակարգային, պրոլետարական քերականության» գիրքը: 
Գրքի որակի մասին քիչ հետո կասվի, բայց նշեմ, որ թե´ էսօրվա մեր քերականությունները, թե´ էն օրերինը (օրինակ` Գուրգեն Սևակինը), բոլորն էլ անխտիր` Ղարիբյանի քերականության ժառանգներն են, ու Ղարիբյանի քերականությունից տարբերվում են միայն սխալների ավելի մեծ քանակով ու «բառային ահավոր աղմուկով»:
Ի վերջո, հինգ երկար ու ձիգ (մանավանդ Աբեղյանի համար) տարի էս  երիտհակաքերականները» հալածեցին Աբեղյանին, մինչև որ 1936 թվին, ստեղծված գիտական ու սրա հետ կապված հասարակական շփոթը վերացնելու համար, Աբեղյանը, 1936 թվին, գրում է իր «Մի քանի քերականական խնդիրների մասին» 144 էջանոց իր փայլուն աշխատությունը:
Հայաստանի լուսժողկոմատը (էն օրերի Կրթության ու գիտության նախարարությունը) Աբեղյանի էս գործը դնում է հրապարակային քննության: Հայաստանի էն օրերի բոլոր նշանավոր լեզվաբաններով, Աբեղյանի քննադատներով ու չսիրողներով, գրողներով, լրագրողներով ու ուրիշ մտավորականներով լեփ-լեցուն դահլիճում, երեք օր շարունակ, Աբեղյանը կարդում է իր էս գիրքը` որպես զեկույց:
Էս երեք օրվա ընթացքում դահլիճում ոչ ոք ոչ մի ծպտուն չի հանում, միայն մի անգամ Աճառյանը տեղից ասում է, թե «ընդհանուր քերականության մեջ այդպես չէ», բայց Աբեղյանը գլուխը բարձրացնում է ու կտրուկ շպրտում. «Ընդհանուր քերականություն չկա աշխարհում. քերականությունը միշտ եզակի է»: Ու վերջ, ոչ մի առարկություն: Ծպտուն չի հանում նաև Արարատ Ղարիբյանը, նույնիսկ երբ Աբեղյանն ասում է, որ սրա «քերականության գիրքը գրել է քերականորեն տգետ մի մարդ»:
Աբեղյանն իր էս ելույթի մեջ Ղարիբյանի քերականության քարը քարի վրա չի թողնում ու անառարկելի ապացուցում է, որ Ղարիբյանի քերականությունն անհեթեթ է ու հակասական, լի է տգիտությամբ ու չի բավարարում տրամաբանության ու գիտության տարրական պահանջները:  
Աբեղյանի էս վերլուծությունը, Աբեղյանի փաստարկներն ու բոլոր դրույթները, գիտական ու տեսական առումով էնքան խորն էին ու էնքան լուրջ էին հիմնավորված, որ նրա ելույթից հետո ոչ ոք, ոչ մեկը, մի բա´ռ անգամ չի առարկում, չնայած նախագահը, էն օրերի լուսժողկոմը (այսինքն` նախարար Ա. Եղիազարյանը) երկար ժամանակ հորդորում է, որ ելույթ ունենան ու մի բան ասեն: Ու էն մարդիկ, ովքեր վերջին հինգը երկար ու ձիգ տարին փնովում ու հայհոյում էին Աբեղյանի քերականությունը, ծպտուն չեն հանում, չեն առարկում: 
Աբեղյանն իր էս ելույթով պաշտպանեց իր քերականությունը, հայոց լեզվի ի´ր տեսությունը, ու քանի որ էս ելույթին (հիմնավորված, գիտական մեթոդով) առարկող չի եղել, թե´ էն օրերին, թե´ դրանից հետո մինչև էսօր, ուրեմն, մեր էսօրվա բոլոր լեզվաբանները, ուզեն` թե´ չուզեն, պիտի ընդունեն, որ Աբեղյանի քերականությունը ճիշտ է, իսկ ղարիբյանական բոլոր-բոլոր քերականությունները, ուրեմն, նաև մեր էսօրվա դպրոցական ու համալսարանական քերականությունները, սխալ են, անհեթեթ, հակագիտական ու հակատրամաբանական: 
Աբեղյանի 1936 թվի էս զեկույցից հետո, ինչքան էլ էսօր տարօրինակ թվա, հաղթեցին «ասպիրանտները», Ա. Ղարիբյանը, Գ. Սևակն ու իրենց համախոհները: Հաղթանակը կատարյալ էր ու բացարձակ: Ու չնայած Աբեղյանի համառ պնդումներին, Աբեղյանի էս գործը չհրատարակեցին, ու ժողովրդից թաքուն պահեցին մինչև 1985 թիվը, այսինքն, 51 տարի: Զեկույցը հրատարակվեց Աբեղյանի մահից 49 տարի հետո միայն: 
Մանուկ Աբեղյանը մահացավ 1944 թվին: Ո՞վ իմանա, ինչքան դառնացած է հեռացել կյանքից Աբեղյանը, է´ն մարդը, ով իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել էր հայոց լեզվին ու հայագիտությանն առհասարակ, է´ն մարդը, ով Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի հետ միասին հայ բանասիրության հիմնադիրն էր, է´ն մարդը, ում մինչև էսօր էլ բանսարկում ու հայհոյում են: Իմիջիայլոց Հայր միաբանին էլ էսօր Հայաստանում իմացող համարյա չկա:
ՀԱՐՑ – Ուրեմն, այլևս ոչ ոք չզբաղվե՞ց հայերենի աբեղյանական քերականությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Բախտի հեգնանքով` զբաղվել եմ միայն ես, ու էս վերջին 82 տարում ես Մանուկ Աբեղյանի քերականնության միակ հետևորդն եմ, ե´ս, ֆիզիկո´սս: Ես չէի զբաղվի Աբեղյանի քերականությամբ, եթե գոնե մեկ ուրշ զբաղվող լիներ: Ես ծովի չափ ուրիշ գործ ունեմ անելու: Բայց ուրիշ ոչ մի զբաղվող չկար ու չկա: 
ՀԱՐՑ – Այնուամենայնիվ, մի՞թե ոչ ոք այս հարցերը չի բարձրացնում:
ՊԱՏԱՍԽԱՆ – ԵՊՀ-ի ուսանողներից ոմանք, ծանոթանալով իմ գործերին, հարցրել էին իրենց լեզվի դասախոսներին, թե ի՞նչ պատասխան ունեն Մերուժան Հարությունյանի մեղադրանքներին: Ինձ մաթեմատիկայի հանգուցյալ դոցենտ Գառնիկ Տոնոյանը եկավ ու սա ասեց: Հովհաննես, ի՞նչ ես կարծում, ուսանողների էս հարցերին դասախոսներն ի՞նչ են պատասխանել:
ՀԱՐՑ – Երևի ասել են, որ դուք սխալվում եք, կամ զրպարտո՞ւմ եք իրենց:
ՊԱՏԱՍԽԱՆ – Չէ, ասել էին, որ Մերուժան Հարությունյանն Աբեղյանի թոռն է ու, բնական է, որ պիտի իր պապուն պաշտպանի (պրն Մ. Հ.-ն ծիծաղում է): Ախր իրենք պաշտպանվելու ոչ մի ուրիշ ձև չունեն: Հնարավոր է, որ ճմարտությունը պարտվի, բայց ճշմարտության պարտությունը երբեք էլ չի նշանակում, որ դա դադարում է ճիշտ լինելուց: Բայց դառնամ քո հարցին:
Ասացի, որ Աբեղյանին նույնիսկ մեկ-երկու ասպիրանտ չտվեցին, որ հայոց լեզվի տեսության գոնե մեկ-երկու մասնագետ պատրաստեր: Ու հայ պաշտոնական լեզվաբանության մեջ ոչ մեկը Աբեղյանի հետևորդը չի, ոչ մեկը, չնայած Աբեղյանն անառարկելի է ապացուցել, որ հենց ի´ր քերականությունը ճիշտ է, իսկ Ղարիբյանինը սխալ է:
Մինչև էսօր էլ ոչ մի լուրջ, գիտությամբ հիմնավորված առարկություն չկա: Կան միայն մերկապարանոց հայտարարություններ, թե «Աբեղյանն ուրիշ կարծիք ունի», թե «Աբեղյանի որոշ տեսակետները հնացած են», բայց ոչ միայն երբեք չեն ասում ի՞նչ է էդ ուրիշ կարծիքը, կամ ինչո՞ւ է դա հնացած, այլև էս «հնացած» կամ «ուրիշ» կարծիքները թաքցնում են ժողովրդից:
Դառնանք էս վիճակը ծնելու երկրորդ պատճառին: Էսօրվա հայերեն լեզվի տեսությունը հսկող ոչ մի միջոց չկա, ուղղակի չկա: Հայաստանի էսօրվա մաթեմատիկայի ու բնագիտության (ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ևն) հսկողը միջազգային գիտությունն է: Եթե մաթեմատիկոսը, ֆիզիկոսը, քիմիկոսը ևն միջազգային մի ամսագիր ուղարկի իր հակագիտական հոդվածը, էդ հոդվածը չի հրատարակվի, «սև» գրախոսները թույլ չեն տա: Իսկ եթե պատահական մի հրաշքով տպվեց, հեղինակը խայտառակ կլինի ողջ աշխարհով մեկ, ու էլ մուտք չի ունենա ոչ մի լուրջ գիտական հանրություն:  
Մեր լեզվաբանության դրությունն էսպես չի: Մեր լեզվաբաններն իրենց սինքրոն (մեր օրերի լեզվի) քերականությանը վերաբերող ոչ մի աշխատանքը միջազգային որևէ լուրջ գիտական ամսագրում չեն հրատարակում: Մյուս կողմից, ինչքան ինձ է հայտնի, արտասահմանում հայերենի սինքրոն քերականությամբ ոչ ոք չի զբաղվում, չի զբաղվում Անտուան Մեյեի մահվանից հետո: 
Դիաքրոն լեզվաբանությամբ (այսինքն, լեզվի պատմությամբ) զբաղվո´ւմ են նաև այլազգիները, զբաղվում են` ԱՄՆ-ում, Եվրոպայւմ ու Ռուսաստանում, իսկ էսօրվա լեզվի քերականությամբ դրսում չի զբաղվում ոչ ոք (երևի զգում են, որ սա գիտություն չի): Սրա համար էլ մերոնք իրենց քերականական «հետազոտությունները» հրատարակում են միայն և միայն ՀՀ-ի բուհական հանդեսներում ու ՀՀ-ի պարբերականներում, հրատարակում են, գործի դնելով իրենց կապերն ու ծանոթությունները: Արդյունքն էսօրվա ողբերգական վիճակն է:
Նորից եմ ասում, էս պատմությունը հայ լեզվաբանության պատմության, ու առհասարակ, հայ գիտության պատմության ամենաողբերգական ու ամենախայտառակ էջն է: Ու սա ողբերգական ու խայտառակ էլ կմնա, քանի դեռ ճշմարտությունը թաքցնում են մեր աշակերտներից ու ուսանողներից, մեր մտավորականներից ու մեր ողջ ժողովրդից, ու քանի դեռ հայ ժողովուրդը հակագիտակա´ն քերականությունն է համարում գիտական, ու սա´ է սովորեցնում իր մանուկներին ու պատանիներին: 
Ի՞նչ է արել էս առիթով մեր ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտը: Ի՞նչ է արել ԳԱԱ գրականության ինստիտուտը, ինչը, իմիջիայլոց, կրում է Մանուկ Աբեղյանի անունը: Ի՞նչ է արել մեր Լուսավորության կամ Կրթության ու գիտության նախարարությունը, ի՞նչ է արել Լեզվի տեսչությունը (ոստիկանությո՞ւնը): 
Ի՞նչ է անում Երևանի պետական համալսարանն ու ի՞նչ է անում մեր էսօրվա բազում համալսարանը, ի՞նչ է անում հայոց լեզվի ու գրականության մի քանի տասնյակ ամբիոնը, գիտության իրենց բազում թեկնածուով, դոկտոր-պրոֆեսորով ու ակադեմիկոսով: Սրանք ինչո՞ւ ծպտուն չեն հանում: Մի՞թե սրանց համար մեկ է` հայ ժողովուրդը գիտությա՞մբ կկրթվի, թե՞ տգիտությամբ:
Սրանք իրավունք չունեն ասելու, թե իրենք տեղյակ չեն էս պատմությունից, որովհետև Աբեղյանի զեկույցը հրատարակվել է 1985 թվին, Աբեղյանի երկերի «Ը» հատորի մեջ, ու իմ շարադրած փաստերն է´դ գրքից են, ու ես էլ բազմիցս ելույթ եմ ունեցել էս հարցերից:  Ով չի հավատում, թող վերցնի կարդա ու տեսնի, ճի՞շտ եմ ասում, թե՞ չէ:
Ուրեմն, արդեն առնվազն 33 տարի է, ինչ մեր լեզվաբաններն ու ասածս հիմնարկները գիտեն, որ մեր քերականությունը հակագիտական է ու վնասակար, պիտի´ որ իմանան, թե չէ` էլ ինչի՞ համար են: 
Բա ինչո՞ւ են լռում:


Asekose.am
-ի երկրորդ հարցազրույցը/առաջինը կարդալ այս հղումով/ հայ լեզվաբան, պոետ, արձակագիր, թարգման Մերուժան Հարությունյանի հետ։ 

Մերուժան Հարությունյանը ծնվել է 1948 թվականին։ 1964-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում և մինչ օրս ֆիզիկա է դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

1985 թվականից զբաղվում է լեզվաբանությամբ, թարգմանություններով, քաղաքատնտեսությամբ և գրում է արձակ և չափածո գործեր, թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Ունի 20-ից ավել թարգմանական գործ և սեփական հրատարակած 2 գեղարվեստական ու 2 քննախոսական գիրք, մեկ տասնյակից ավել հրապարակախոսական ծավալուն հոդված, 2 գիրք մոտ 40 գիտական ու մեթոդական հոդված՝ ֆիզիկայից, քաղաքատնտեսությունից, լեզվաբանությունից ու գրականության տեսությունից։


Հարցազրույցը վարում է Հովհաննես Եսայանը


ՀԱՐՑ – Պրն Հարությունյան, ձեր անցած հարցազրույցը այն մասին, որ «հայերենն այսօր ունի երկու իրար լրիվ հակասող քերականություն, և որ մեր այսօրվա լեզվաբանությունը իր դրույթների ճշմարիտ կամ կեղծ լինելը որոշող գիտական ոչ մի օբյեկտիվ չափանիշ չունի ուրեմն և գիտություն կոչվելու իրավունքը չունի», հարուցեց մեր ընթերցողների սուր հետաքրքրությունը, և ես կցանկանայի սրա վերաբերյալ մի քանի հարց էլ տալ ձեզ:Ճիշտն ասած, ձեր այս պնդումները մի քիչ անհավատալի են թվում: Ինչպե՞ս է այս վիճակն ստեղծվել: Ինչպե՞ս է, որ մինչև այժմ մեր լեզվաբաններից ոչ մեկը սա չի նկատել ու չի խոսել այս արտառոց երևույթից: Մի՞թե, ինչպես ասում են, «ոչ մեկի հոգին չի ցավացել սրա համար»:
ՊԱՏԱՍԽԱՆ
– Գիտե´ք, այս վիճակի ստեղծվելու մանրամասն պատմությունը կա իմ «Կոմիտասի ու Աբեղյանի անձնական և մեր ընդհանուր ողբերգությունը» գրքում (2010, 2011), ինչի մեծ մասը նվիրված է հենց այս վիճակի ստեղծվելուն: Ափսոս, որ գիրքը համարյա չվաճառվեց ու այս հարցերը նորից մնացին հայ հասարակայնության ուշադրությունից դուրս:Ինչքան էլ տարօրինակ թվա, հայերենի գիտական քերականության հիմնադիր Մանուկ Աբեղյանը ոչ մի աշակերտ չի թողել, ու սա իր պատճառներն ունի: Ու էսօրվա քերականները միայն և միայն հակաաբեղյաններն են, երևի առանց բացառության, բայց կարծում եմ, որ սրանց մեջ կան մարդիկ, ովքեր հոգու խորքում զգում են, որ Աբեղյանն ու իր քերականությունը ճիշտ են, բայց իրենց մտածածն արտահայտելուց վախենում են: Իսկ թե  խնդիրն ի´նչ է, էսօր մեր քերականներից ոչ մեկը չի պատկերացնում, որովհետև մեր էսօրվա քերականներից և ոչ մեկը լուրջ չի ուսումնասիրել Աբեղյանի քերականությունը, որ իմանա, թե ի´նչն ինչո´ց է: Ախր 1936 թվից Աբեղյանի քերականությունը ո´չ դպրոցում է դասավանդվել, ոչ է´լ բուհում: Իսկ Աբեղյանի, օրինակ, «Աշխարհաբարի քերականությունը» գրքից մնացել է երևի ընդամենը 2 օրինակ, մեր Հանրային գրադարանում:


ՀԱՐՑ – Լավ, ենթադրենք այդպես եղե´լ է, բայց չէ՞ որ դա եղել է 1930-ական թվականներին, հիմա էլ այդ օրերը չե՞ն: Մի՞թե ձեզանից բացի ոչ մեկը չկա, որ ճշմարտությունն իմանա ու ասի:
ՊԱՏԱՍԽԱՆ
– Հովհաննես ջան, դու մոռանում ես, որ էսօրվա բոլո´ր-բոլոր լեզվաբանները, լեզու սովորացնող բոլո´ր-բոլո´ր ուսուցիչներն ու դասախոսները, լեզվին առնչվող բոլո´ր-բոլո´ր պաշտոնյաները հակաբեղյան են: Էս մարդիկ հարյուրներով լեզվի ու քերականության դասագիրք ու մենագրություն են գրել, լեզվաբանությունից հազար-հազար «գիտական» հոդված են հրատարակել, տասնյակներով «գիտաժողով» են կազմակերպել, դարձել են բանասիրական գիտությունների թեկնածու ու դոկտոր, բանասիրության դոցենտ ու պրոֆեսոր, մի քանիսն էլ` ակադեմիկոս ևն: Հիմա քո կարծիքով սրանք ի՞նչ անեն, վերցնեն ու ընդունեն ու հայտարարեն, որ իրենց արած ամե´ն-ամե´ն ինչը սխա՞լ է եղել, որ իրենց հրատարակած բոլոր դասագրքերը, մենագրություններն ու հոդվածները սխա՞լ են ու ոչ գիտակա՞ն, որ իրենց էդ բոլոր-բոլոր գիտական ու մանկավարժական տիտղոսները փուչ են ու անարդա՞ր են տրվել իրենց: Ասե՞ն սրանք, որ իրենց ողջ կյա´նքն են սխալ ապրե՞լ: Ի՞նչ անեն սրանք, ընդունե՞ն, որ արդեն 82 տարի է, ինչ ողջ հայ ժողովրդին գիտական քերականության փոխարեն տգիտություն են սովորացնո՞ւմ, հա՞:Ու էն էլ հայ ժողովրդին էսքան գովալուց ու փառաբանելուց հետո՞, հա՞: Բա հնարավո՞ր է, որ մերոնք ընդունեն, նույնիսկ մեր ոչ լեզվաբան հայագովներից ոմանք, որ «մեր փայլուն ժողովուրդը», է´ն ժողովուրդը, ով տվել է Մաշտոց, Խորենացի, Նարեկացի, Աբովյան, Թումանյան, Համբարձումյան, Մերգելյան, Ալիխանյաններ, Կոմիտաս, Սարյան, Խաչատուրյան, Այվազովսկի, Սիսակյան, Յու. Հովհաննիսյան ու Սարոյան, մեր էս «լուսավոր» 20-21-րդ դարերում տգիտությունը չի՞ տարբերում գիտությունից ու նույնիսկ գիտական քերականություն էլ չունի՞: Ես լավ եմ հասկանում, որ սա ողբերգություն է, ընդ որում, խայտառակ ողբերգություն է, բայց նաև հասկանում եմ, որ էսպես շարունակելը արդեն սխալ է ու անհնար: Բա ճիշտ չէ՞ր լուսահոգի Ղազարոս Աղայանը, երբ ասում էր. «Սխալվելն ամոթ չի, պարոնա´յք, բայց սխալը համառությամբ պաշտպանելը շա´տ մեծ ամոթ է» (չնայած մեր էս մի սխալի պատմությունը թե´մեծ ամոթ է, թե´ մեծագույն խայտառակությունն է, համենայն դեպս, գոնե ի´մ կարծիքով):


ՀԱՐՑ – Այնուամենայնիվ, ինչպե՞ս ստեղծվեց այս վիճակը, մի քանի խոսքով չէի՞ք ասի:

ՊԱՏԱՍԽԱՆ
– Արդեն ասացի, որ էս պատմությունը մանրամասն կամ իմ ասածս գրքում, բայց կարճ ասեմ հետևյալը: Բանն այն է, որ 1908 թվից Ստեփան Մալխասյանը թշնամացավ Աբեղյանի հետ, որովհետև Աբեղյանը ուղղակի ջախջախել էր Մալխասյանի մի հոդվածը հայերենի հայցական հոլովի մասին: Սրանից առաջ Մալխասյանը ուղղագրությունը ռեֆորմով փոխելու թունդ կողմնակիցներից մեկն է, ու նույնիսկ մի գիրք էր հրատարակել, «Մի հնչյուն, մի գիր» վերնագրով (ինչքան հշում եմ): Մալխասյանը գիտության ասպարեզում Աբեղյանի հետ «ոտ գցելու» զորությունը բոլորովին չուներ, սրա համար էլ ընտրեց Աբեղյանի դեմ պայքարի իր համար միակ հնարավոր ուղին, բանսարկության ուղին, դառնալով ուղղագրությունը փոխելու թունդ հակառակորդ: Երբ 1922 թվին լուսժողնարկոմ Պողոս Մակինցյանը, առանց (իմիջիայլոց) Աբեղյանի կարծիքը հարցնելու, գործի դրեց հայերենի ուղղագրությունը փոխելու Աբեղյանի առաջարկած ռեֆորմի ամենախիստ տարբերակը, Մալխասյանն ու մնացած մանր ու խոշոր պահպանողականները, բացահայտ կամ «տակից», դեմ ելան Աբեղյանին: Մալխասյանը, զգալով, որ Աբեղյանից վրեժ լուծելու հարմար առիթը կա, սկսեց վարկաբեկել Աբեղյանին: 1926 թվին մի հանձնաժողով կազմվեց, որ ուղղագրությունը նորից փոխելու հարցը քննվի, ու էդ հանձնաժողովը (ինչքան հիշում եմ) 27 նիստ է ունեցել, մինչև 1927 թվի կեսերը: Հետագայում հենց այս հանձնաժողովի եզրակացությունները հաշվի առան, երբ 1940-ին Աբեղյանի ուղղագրությունը նորից փոխեցին, էնպես որ Իշխանյանն ու իր կողմնակիցները «ճիշտ չէին ասում», երբ անընդհատ հայտարարում էին, թե էսօրվա ուղղագրությունը Աբեղյանինն է: Էսօրվա ուղղագրությունն էդ հանձնաժողովինն է:Հանձնաժողովը ուզենար, լրի´վ կվերականգներ «դասական» կոչված ուղղագրությունը, բայց չուզեց:Ու երբ 1931 թվի ստալինյան մղձավաջի օրերին Աբեղյանին հալածելու համար հույժ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, Մալխսյանին «միացան» Աճառյանի ասպիրանտ Արարատ Ղարիբյանն ու Ղափանցյանի ասպիրանտ Գուրգեն Սևակն ու էլի մի քանի երիտասարդ ասպիրանտ ու ուսանող: Սրանք գարշելի բանսարկությունների մի հրեշավոր կամպանիա սկսեցին` էն օրերի բուհերում ու թերթերում բազում ժողով կազմակերպելով: Էս ժողովները կազմակերպում էին նույնիսկ Թիֆլիսում ու Բաքվում, ու էս ժողովներին հայտարարում էին, թե «Աբեղյանը Բերկլինի հետևորդն է» (հետագայում Աբեղյանը ձեռ էր առնում սրանց, ասելով, թե սրանք նույնիսկ Բերկլիի անունը ճիշտ չգիտեն), թե «Աբեղյանի քերականությունը բուրժուական է, մախիստական է, ֆորմալիստական է» ևն: Էն ստալինյան օրերի համար սրանք մահացու մեղադրանքներ էին, սրանց հետևանքը բանտն էր, աքսորն ու գնդակահարությունը: Բայց Աբեղյանը վիթխարի հեղինակություն ուներ, իր գիտական գործերը հայտնի էին Եվրոպայում ու Ռուսաստանում, ինքը Հայաստանի «Գիտությունների ու արվեստների ինստիտուտի» հիմնադիրն ու տնօրենն էր (մինչև տեսողության վատանալը), ինչի հիման վրա հետագայում կազմվեց մեր Ակադեմիան:

 Աբեղյանի առարկություններից և ոչ մեկը թերթերը չէին տպում, ու հեղինակավոր լեզվաբաններն էլ իրեն չէին պաշտպանում, ո´չ Ղափանցյանը, ոչ է´լ նույնիսկ Աճառյանը, այսինքն, բանսարկությունների էս կամպանիան բացարձակ միակողմանի էր:Աբեղյանը ոչ միայն գիտական բացառիկ վաստակ ու բացառիկ գիտական վարպետություն ուներ, այլև կյա´նքն էր հոյակապ հասկանում ու, զգալով, որ սրանք Համալսարանում իրեն օր ու արև չեն տա, թքեց ու 1931 թվին ընդմիշտ հեռացավ Համալսարանից, 56 տարվա իր մանկավարժական գործունեությունից հետո: Հովհաննես ջան, պատկերացնո՞ւմ ես, թե ինչքա´ն դառնացած է եղել էդ մարդը, երբ տեսել է, որ իր 56 ամյա վաստակը սրանք հողին են հավասարացնում, ու սրանց պրոֆեսորներն էլ չեն սաստում սրանց:Արարատ Ղարիբյանը, ով հայտարարում էր, թե ինքը պիտի գրի հայերեն լեզվի նոր, «դասակարգային, պրոլետարական քերականությունը», 1934 թվին հրատարակեց իր էս «դասակարգային, պրոլետարական քերականության» գիրքը: Գրքի որակի մասին քիչ հետո կասվի, բայց նշեմ, որ թե´ էսօրվա մեր քերականությունները, թե´ էն օրերինը (օրինակ` Գուրգեն Սևակինը), բոլորն էլ անխտիր` Ղարիբյանի քերականության ժառանգներն են, ու Ղարիբյանի քերականությունից տարբերվում են միայն սխալների ավելի մեծ քանակով ու «բառային ահավոր աղմուկով»:Ի վերջո, հինգ երկար ու ձիգ (մանավանդ Աբեղյանի համար) տարի էս  երիտհակաքերականները» հալածեցին Աբեղյանին, մինչև որ 1936 թվին, ստեղծված գիտական ու սրա հետ կապված հասարակական շփոթը վերացնելու համար, Աբեղյանը, 1936 թվին, գրում է իր «Մի քանի քերականական խնդիրների մասին» 144 էջանոց իր փայլուն աշխատությունը:Հայաստանի լուսժողկոմատը (էն օրերի Կրթության ու գիտության նախարարությունը) Աբեղյանի էս գործը դնում է հրապարակային քննության: Հայաստանի էն օրերի բոլոր նշանավոր լեզվաբաններով, Աբեղյանի քննադատներով ու չսիրողներով, գրողներով, լրագրողներով ու ուրիշ մտավորականներով լեփ-լեցուն դահլիճում, երեք օր շարունակ, Աբեղյանը կարդում է իր էս գիրքը` որպես զեկույց:Էս երեք օրվա ընթացքում դահլիճում ոչ ոք ոչ մի ծպտուն չի հանում, միայն մի անգամ Աճառյանը տեղից ասում է, թե «ընդհանուր քերականության մեջ այդպես չէ», բայց Աբեղյանը գլուխը բարձրացնում է ու կտրուկ շպրտում. «Ընդհանուր քերականություն չկա աշխարհում. քերականությունը միշտ եզակի է»: Ու վերջ, ոչ մի առարկություն: Ծպտուն չի հանում նաև Արարատ Ղարիբյանը, նույնիսկ երբ Աբեղյանն ասում է, որ սրա «քերականության գիրքը գրել է քերականորեն տգետ մի մարդ»:Աբեղյանն իր էս ելույթի մեջ Ղարիբյանի քերականության քարը քարի վրա չի թողնում ու անառարկելի ապացուցում է, որ Ղարիբյանի քերականությունն անհեթեթ է ու հակասական, լի է տգիտությամբ ու չի բավարարում տրամաբանության ու գիտության տարրական պահանջները:  Աբեղյանի էս վերլուծությունը, Աբեղյանի փաստարկներն ու բոլոր դրույթները, գիտական ու տեսական առումով էնքան խորն էին ու էնքան լուրջ էին հիմնավորված, որ նրա ելույթից հետո ոչ ոք, ոչ մեկը, մի բա´ռ անգամ չի առարկում, չնայած նախագահը, էն օրերի լուսժողկոմը (այսինքն` նախարար Ա. Եղիազարյանը) երկար ժամանակ հորդորում է, որ ելույթ ունենան ու մի բան ասեն: Ու էն մարդիկ, ովքեր վերջին հինգը երկար ու ձիգ տարին փնովում ու հայհոյում էին Աբեղյանի քերականությունը, ծպտուն չեն հանում, չեն առարկում: Աբեղյանն իր էս ելույթով պաշտպանեց իր քերականությունը, հայոց լեզվի ի´ր տեսությունը, ու քանի որ էս ելույթին (հիմնավորված, գիտական մեթոդով) առարկող չի եղել, թե´ էն օրերին, թե´ դրանից հետո մինչև էսօր, ուրեմն, մեր էսօրվա բոլոր լեզվաբանները, ուզեն` թե´ չուզեն, պիտի ընդունեն, որ Աբեղյանի քերականությունը ճիշտ է, իսկ ղարիբյանական բոլոր-բոլոր քերականությունները, ուրեմն, նաև մեր էսօրվա դպրոցական ու համալսարանական քերականությունները, սխալ են, անհեթեթ, հակագիտական ու հակատրամաբանական: Աբեղյանի 1936 թվի էս զեկույցից հետո, ինչքան էլ էսօր տարօրինակ թվա, հաղթեցին «ասպիրանտները», Ա. Ղարիբյանը, Գ. Սևակն ու իրենց համախոհները: Հաղթանակը կատարյալ էր ու բացարձակ: Ու չնայած Աբեղյանի համառ պնդումներին, Աբեղյանի էս գործը չհրատարակեցին, ու ժողովրդից թաքուն պահեցին մինչև 1985 թիվը, այսինքն, 51 տարի: Զեկույցը հրատարակվեց Աբեղյանի մահից 49 տարի հետո միայն: Մանուկ Աբեղյանը մահացավ 1944 թվին: Ո՞վ իմանա, ինչքան դառնացած է հեռացել կյանքից Աբեղյանը, է´ն մարդը, ով իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել էր հայոց լեզվին ու հայագիտությանն առհասարակ, է´ն մարդը, ով Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի հետ միասին հայ բանասիրության հիմնադիրն էր, է´ն մարդը, ում մինչև էսօր էլ բանսարկում ու հայհոյում են: Իմիջիայլոց Հայր միաբանին էլ էսօր Հայաստանում իմացող համարյա չկա:
ՀԱՐՑ – Ուրեմն, այլևս ոչ ոք չզբաղվե՞ց հայերենի աբեղյանական քերականությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ
– Բախտի հեգնանքով` զբաղվել եմ միայն ես, ու էս վերջին 82 տարում ես Մանուկ Աբեղյանի քերականնության միակ հետևորդն եմ, ե´ս, ֆիզիկո´սս: Ես չէի զբաղվի Աբեղյանի քերականությամբ, եթե գոնե մեկ ուրշ զբաղվող լիներ: Ես ծովի չափ ուրիշ գործ ունեմ անելու: Բայց ուրիշ ոչ մի զբաղվող չկար ու չկա: 
ՀԱՐՑ – Այնուամենայնիվ, մի՞թե ոչ ոք այս հարցերը չի բարձրացնում:
ՊԱՏԱՍԽԱՆ –
ԵՊՀ-ի ուսանողներից ոմանք, ծանոթանալով իմ գործերին, հարցրել էին իրենց լեզվի դասախոսներին, թե ի՞նչ պատասխան ունեն Մերուժան Հարությունյանի մեղադրանքներին: Ինձ մաթեմատիկայի հանգուցյալ դոցենտ Գառնիկ Տոնոյանը եկավ ու սա ասեց: Հովհաննես, ի՞նչ ես կարծում, ուսանողների էս հարցերին դասախոսներն ի՞նչ են պատասխանել:
ՀԱՐՑ – Երևի ասել են, որ դուք սխալվում եք, կամ զրպարտո՞ւմ եք իրենց:
ՊԱՏԱՍԽԱՆ
– Չէ, ասել էին, որ Մերուժան Հարությունյանն Աբեղյանի թոռն է ու, բնական է, որ պիտի իր պապուն պաշտպանի (պրն Մ. Հ.-ն ծիծաղում է): Ախր իրենք պաշտպանվելու ոչ մի ուրիշ ձև չունեն: Հնարավոր է, որ ճմարտությունը պարտվի, բայց ճշմարտության պարտությունը երբեք էլ չի նշանակում, որ դա դադարում է ճիշտ լինելուց: Բայց դառնամ քո հարցին:

Ասացի, որ Աբեղյանին նույնիսկ մեկ-երկու ասպիրանտ չտվեցին, որ հայոց լեզվի տեսության գոնե մեկ-երկու մասնագետ պատրաստեր: Ու հայ պաշտոնական լեզվաբանության մեջ ոչ մեկը Աբեղյանի հետևորդը չի, ոչ մեկը, չնայած Աբեղյանն անառարկելի է ապացուցել, որ հենց ի´ր քերականությունը ճիշտ է, իսկ Ղարիբյանինը սխալ է:

Մինչև էսօր էլ ոչ մի լուրջ, գիտությամբ հիմնավորված առարկություն չկա: Կան միայն մերկապարանոց հայտարարություններ, թե «Աբեղյանն ուրիշ կարծիք ունի», թե «Աբեղյանի որոշ տեսակետները հնացած են», բայց ոչ միայն երբեք չեն ասում ի՞նչ է էդ ուրիշ կարծիքը, կամ ինչո՞ւ է դա հնացած, այլև էս «հնացած» կամ «ուրիշ» կարծիքները թաքցնում են ժողովրդից:

Դառնանք էս վիճակը ծնելու երկրորդ պատճառին: Էսօրվա հայերեն լեզվի տեսությունը հսկող ոչ մի միջոց չկա, ուղղակի չկա: Հայաստանի էսօրվա մաթեմատիկայի ու բնագիտության (ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ևն) հսկողը միջազգային գիտությունն է: Եթե մաթեմատիկոսը, ֆիզիկոսը, քիմիկոսը ևն միջազգային մի ամսագիր ուղարկի իր հակագիտական հոդվածը, էդ հոդվածը չի հրատարակվի, «սև» գրախոսները թույլ չեն տա: Իսկ եթե պատահական մի հրաշքով տպվեց, հեղինակը խայտառակ կլինի ողջ աշխարհով մեկ, ու էլ մուտք չի ունենա ոչ մի լուրջ գիտական հանրություն:  

Մեր լեզվաբանության դրությունն էսպես չի: Մեր լեզվաբաններն իրենց սինքրոն (մեր օրերի լեզվի) քերականությանը վերաբերող ոչ մի աշխատանքը միջազգային որևէ լուրջ գիտական ամսագրում չեն հրատարակում: Մյուս կողմից, ինչքան ինձ է հայտնի, արտասահմանում հայերենի սինքրոն քերականությամբ ոչ ոք չի զբաղվում, չի զբաղվում Անտուան Մեյեի մահվանից հետո: 

Դիաքրոն լեզվաբանությամբ (այսինքն, լեզվի պատմությամբ) զբաղվո´ւմ են նաև այլազգիները, զբաղվում են` ԱՄՆ-ում, Եվրոպայւմ ու Ռուսաստանում, իսկ էսօրվա լեզվի քերականությամբ դրսում չի զբաղվում ոչ ոք (երևի զգում են, որ սա գիտություն չի): Սրա համար էլ մերոնք իրենց քերականական «հետազոտությունները» հրատարակում են միայն և միայն ՀՀ-ի բուհական հանդեսներում ու ՀՀ-ի պարբերականներում, հրատարակում են, գործի դնելով իրենց կապերն ու ծանոթությունները: Արդյունքն էսօրվա ողբերգական վիճակն է:

Նորից եմ ասում, էս պատմությունը հայ լեզվաբանության պատմության, ու առհասարակ, հայ գիտության պատմության ամենաողբերգական ու ամենախայտառակ էջն է: Ու սա ողբերգական ու խայտառակ էլ կմնա, քանի դեռ ճշմարտությունը թաքցնում են մեր աշակերտներից ու ուսանողներից, մեր մտավորականներից ու մեր ողջ ժողովրդից, ու քանի դեռ հայ ժողովուրդը հակագիտակա´ն քերականությունն է համարում գիտական, ու սա´ է սովորեցնում իր մանուկներին ու պատանիներին: 

Ի՞նչ է արել էս առիթով մեր ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտը: Ի՞նչ է արել ԳԱԱ գրականության ինստիտուտը, ինչը, իմիջիայլոց, կրում է Մանուկ Աբեղյանի անունը: Ի՞նչ է արել մեր Լուսավորության կամ Կրթության ու գիտության նախարարությունը, ի՞նչ է արել Լեզվի տեսչությունը (ոստիկանությո՞ւնը):

 Ի՞նչ է անում Երևանի պետական համալսարանն ու ի՞նչ է անում մեր էսօրվա բազում համալսարանը, ի՞նչ է անում հայոց լեզվի ու գրականության մի քանի տասնյակ ամբիոնը, գիտության իրենց բազում թեկնածուով, դոկտոր-պրոֆեսորով ու ակադեմիկոսով:

Սրանք ինչո՞ւ ծպտուն չեն հանում: Մի՞թե սրանց համար մեկ է` հայ ժողովուրդը գիտությա՞մբ կկրթվի, թե՞ տգիտությամբ:Սրանք իրավունք չունեն ասելու, թե իրենք տեղյակ չեն էս պատմությունից, որովհետև Աբեղյանի զեկույցը հրատարակվել է 1985 թվին, Աբեղյանի երկերի «Ը» հատորի մեջ, ու իմ շարադրած փաստերն է´դ գրքից են, ու ես էլ բազմիցս ելույթ եմ ունեցել էս հարցերից: 

Ով չի հավատում, թող վերցնի կարդա ու տեսնի, ճի՞շտ եմ ասում, թե՞ չէ:Ուրեմն, արդեն առնվազն 33 տարի է, ինչ մեր լեզվաբաններն ու ասածս հիմնարկները գիտեն, որ մեր քերականությունը հակագիտական է ու վնասակար, պիտի´ որ իմանան, թե չէ` էլ ինչի՞ համար են: 

Բա ինչո՞ւ են լռում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին