▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 8-ին գյումրեցի 52-ամյա Արտակն ու 42-ամյա Կարմենն առաջնեկ են ունեցել

Armtimes.com-ը գրում է. Մարտի 8-ին գյումրեցի Հովհաննիսյանների տանը նոր լույս բացվեց: 52-ամյա Արտակի ու 42-ամյա Կարմենի երազանքն իրականացավ, ծնվեց նրանց առաջնեկը:  

Երեխայի անունը Մարիամ են դնելու՝ ի պատիվ  Աստվածամոր: Ամուսիններն ասում են, երեխան իրենց սերն ու ջերմությունն առավել է կրկնապատկել: Դստեր ծննդին շատ են սպասել, մինչ ծնվելը վստահ են եղել, որ երեխայի հետ կապված ամեն մանրուք անգիր գիտեն: Հիմա, երբ  փոքրիկը լույս աշխարհ է եկել, ամեն ինչ իրար է խառնվել: Մարիամի լացից անփորձ ծնողները խառնվում, իրենց կորցնում են: 

Կարմենը խոստովանում է. քանի դեռ Գյումրու ծննդատանն է, հանգիստ է, բայց թե տանն ինչ է անելու, չգիտի: Ամուսինը խոստանում է վայրկյան անգամ կնոջը մենակ չթողնել: Միասին են մեծացնելու սպասված զավակին: Մարիամից բացի, Գյումրու ծննդատանն այսօր եւս 5 երեխա լույս աշխարհ եկավ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին