▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ, կա՞ մի կառույց այս քաղաքում, որ սրանց տուգանի»

Երևանի տարբեր վայրերում «#նենց չանես ձվերդ էլ ջարդենք» գրառումով գրաֆիտիներ են հայտնվել, որոնցից մի քանիսը արվել են նաև Երևանի քաղաքապետարանի շրջակայքում։  Գրաֆիտիների լուսանկարներն արդեն լայն տարածում են գտել համացանցում: Համացանցային օգտատերերից շատերը մեկնաբանությունների տեսքով իրենց  բացասական վերաբերմունքն են արտահայտել այս երևույթի վերաբերյալ:  

«Վերջերս մեր քաղաքում ակտիվացել են տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հավանաբար կամ կանանց իրավունքների պաշտպանության 2018 թվականի գրանտ են շահել կամ մարդկանց իրավունքների հավասարության քարոզման ներքո, ծրագիր են մշակել իրենց «աղբ» մտքերն ամենուրեք գրառելու համար: Օրեր առաջ կնոջ իրավունքների «ոտնահարման» դեմ պայքարի արդյունքում «տուժեց» Երևան քաղաքի պատմության թանգարանը /թանգարանի պատերի վրա կարմիր ներկով գրառումներ էին կատարվել/»,- գրել է համացանցային օգտատերերից մեկը: 

«Լավ, կա՞ մի կառույց այս քաղաքում, որ սրանց տուգանի կամ սրանցով զբաղվի: Այս քաղաքում երեխաներ են քայլում այդ փողոցներով, ով է վերահսկելու այս ամենը»։

Ակամայից հարց է ծագում, այդ ի՞նչ տեսակ են դրանք ատում իրենց քաղաքը, որ ունեցած ատելությունը ցույց են տալիս վանդալիզմ հիշեցնող անմակարդակ գրաֆիտիներով, որոնք աղտոտում են քաղաքը և վատ ազդեցություն թողնում հասարակության վրա։ Ձեր անմակարդակ գրառումներն անելու համար օգտագործեք ձեր սեփական տները, հավանաբար, դրան եք սովոր կամ դրա դիմաց լավ վճարվում եք, իսկ քաղաքի պատերն ու փողոցները պարտավոր չեն կրել ձեր տկար երևակայության «գոհարները»։

Հ.Գ. Քաղաքը սիրել է պետք։

Գրաֆիտիների  լուսանկարները` առանց մեկնաբանության

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին