▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուճապի վանքի տագնապները. Տեսաֆիլմը հանդիսատեսին է ներկայացվում առաջին անգամ

Խուճապի վանքի տագնապները. Տեսաֆիլմը հանդիսատեսին է ներկայացվում առաջին անգամ от Asekose TV на Rutube.

«Խուճապի վանքի տագնապները» տեսաֆիլմը մի յուրահատուկ պատմություն է պատմաճարտարապետական հուշարձանի մասին է, որը գտնվում է Լալվար սարի փեշերին, Վրաստանի հայաբնակ Ախքյորփի գյուղի հարևանությամբ և կառուցվել է 13-րդ դարում:

Հուշարձանը հայտնվել է բոլորի ուշադրությունից դուրս, արդեն այն համարյա թե ամբողջովին ծառապատ ու թփապատ է դարձել, շարունակվում են քանդվել ծածկերը և պատերը: Մայր եկեղեցու հարևանությամբ շինությունների ծածկերը վաղուց չկան: Իսկ Մայր եկեղեցին դեռ պայքարում է տեղումների դեմ: Տեսաֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Սերգո Երիցյանն է, ռեժիսորը` Հրաչյա Պապինյանը, օպերատորները` Արմեն Տիտանյանը և Սամվել Գալստյանը, մոնտաժողը` Գարիկ Աբելյանը, խմբագիրը` Կարինե Տիտանյանը:

«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը պարբերաբար ուխտա¬գնացություն է կազմակերպում այդպիսի դժվար հասանելի վայրերում գտնվող պատմաճարտարապետական հուշարձաններ` փորձում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակին: Այս անգամ նրանց է միացել «Կարծիք» ստեղծագործական խումբը: Տեսաֆիլմում ներկայացված է այն իրավիճակի նկարագրությունը, որում հայտնվել է պատմաճարտարապետական հուշարձանը` իր տագնապներով ու աղերսներով: Տեսաֆիլմի հեղինակները «Կարծիք» ստեղծագործական խմբի անդամներն են, ովքեր սիրով են աշխատել իրենց հերթական տեսաֆիլմի վրա և մտածում են` աջակցել, որ հնարավոր լինի հեշտացնել կապող օղակը` ճանապարհի տեսքով, Խուճապի վանքի ու բանուկ ուղիների միջև: Այդ դեպքում միայն պատմաճարտարապետական հուշարձանը հասանելի կդառնա ավելի լայն հանրության համար և կնպաստի հուշարձանի պահպանմանը: Տեսաֆիլմում իր տեսակետն է արտահայտում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին