▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրա մասին գիտեն միայն արդարադատության նախարարն ու Հ1-ի ղեկավարությունը

 

«Լավ երեկո»-ի լրագրող Արուսիկ Տիգրանյանի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարած հարցազրույցի վերաբերյալ համացանցային քննարկումները և քննադատությունները տարբեր էին. շատերի կողմից տվյալ հարցազրույցն ընկալվեց որպես ծաղրանք խոցելի վիճակում գտնվող կանանց նկատմամբ:

Այս ամենը չվրիպեց նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի աչքից, ով լրագրողների հետ զրուցում հայտարարեց, որ անթույլատրելի է համարում  Արուսիկ Տիգրանյանի կողմից արված հարցազրույցը.

«Կարծում եմ՝ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- նշել էր Հարությունյանը:

Asekose.am-ը կապ հաստատեց նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի հետ՝ պարզաբանելու, թե ՝ որն է եղել Հանրային հեռուստաընկերության կողմից թույլ տված առաջին բացթողումը, որի մասին ակնարկել էր Դավիթ Հարությունյանը:

«Հանրային հեռուստաընկերությունն արդեն արձագանքել է պրն. Հարությունյանի հայտարարությանը, այդ իսկ պատճառով այս թեմայի շուրջ այլևս ոչ մի մեկնաբանություն չենք ցանկանում տալ: Իսկ թե որն է եղել տվյալ հեռուստաընկերության կողմից արված առաջին սխալը, դա ևս չենք ցանկանում մեկնաբանել»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Լուսինե Մարտիրոսյանը:

Իհարկե, ողջունելի է, որ , ի տարբերություն իր գործընկեր Վարդան Արամյանի, Դավիթ Հարությունյանն ընդունում  է Հ1-ի ղեկավարների  «վրիպակներն» ու սխալներն ու նորմալ է համարում նրանց հանդեպ  հասարակության քննադատական հայացքն ու ալիքը, սակայն ցանկալի է, որ նա փակագծերը մինչև վերջ բացի, հակառակ դեպքում, պետք է ենթադրել, որ Հանրային հեռուստաընկերության կողմից թույլ տված առաջին բացթողումն ավելի լուրջ է, քանի Արուսիկի «չարաճճի» ռեպորտաժը, որից, ինչպես հայտնի է, Հ1-ի ղեկավարությունը չոր դուրս եկավ՝ «մեղքը բարդելով» հաղորդման հեղինակների վրա: 

 

Կարդացեք նաև՝180 միլիոնի մութ ամպեր «Առաջին ալիքում»․ Ինչու՞ նախարարը ադեկվատ չի համարում քննադատել Մարգարիտային 


Կարդացեք նաև՝ Հանրայինը յութուբից հանել է «Լավ երեկոյի» սկանդալային թողարկումը

Ի՞նչ եք կարծում «Լավ երեկո»-ի Արուս Տիգրանյանի մասին. աննորմալ հարցում՝ նորմալ պատասխաններով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին