▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի փոքրիկները պատասխանում են հայերին իրենց թշնամին համարող ադրբեջանցի երեխաներին

Արցախի օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում արցախցի երեխաներին հարցնում են՝ արդյո՞ք նրանք թշնամի ունեն, և ո՞վ է նա:  Երեխաներից շատերն ասում են, որ իրենք թշնամի չունեն, իսկ աղջիկներից մեկը նշում է, որ  իր թշնամին մուլտֆիլմի հայտնի Մաշան է, քանի որ տանջում է արջին:

Տեսանյութի վերջում երեխաները ուղերձով դիմում են ադրբեջանցի տղային՝ Յունիսին, ով հայերին իր թշնամին էր համարում. «Յունիս, դու իմ թշնամին չես, ես քո թշնամին չեմ»,-ասում են արցախցի փոքրիկները:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ադրբեջանցի փոքրիկ երեխաներին բառացիորեն սովորեցնում էին ատել հայերին։

Կարդացեք նաև՝ Հակահայկական վայրենություն ադրբեջանական դպրոցում

Լապշինը հայկական տեսահոլովակով ցույց է տվել, որ ի տարբերություն ադրբեջանցիների` հայերն ագրեսիվ չեն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին