▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ փոխանցեցին՝ ռուսները որոշել են սպանել քեզ. Սեֆիլյանի աղմկահարույց հայտարարությունը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ Սեֆիլյանը՝ նախ նշելով, որ անիմաստ կլիներ, եթե ինքը հանդես գար պաշտպանական ճառով։ Ուղղակի առիթն օգտագործում ու խոսում է այն մասին, թե ինչու են իրենք այստեղ:

«Դատավարության անվան տակ իրականացվող այս գործընթացը հաշվեհարդար է: Ականատես եղանք բեմականացում հիշեցնող միջոցառման, որտեղ հնչած մեղադրական կողմի դատարկաբանությունը հեքիաթ է»։ 

Սեֆիլյանն իր հայտարարության մեջ նշել է. «Սակայն առաջին իսկ նիստից բոլորի համար ակնհայտ դարձավ, որ իրականում տեղի է ունենում բացահայտ և պատվիրված քաղաքական հալածանք և բռնություն, ինչի համար թե՛ պատվիրողը, և թե՛ կատարածու «դատավոր-դատախազները» ոչ ուշ ապագային պատասխան են տալու ինքնիշխան Հայաստանի անկախ դատարանի, Հայկական Նյուրնբերգի առաջ՝ իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և Հայրենիքի դավաճանության գործի շրջանակներում: Իմ պաշտպանները բազմիցս հմտորեն դիմակազերծեցին այս «վայ-արդարադատությունը... Քննիչն ասաց՝ եթե չդադարեցնեք ձեր քաղաքական գործունեությունը, կհայտնվեք ճաղերի ետեւում։ Ինձ փոխանցել են սպառնալիքը՝ դադարեցրու քաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ: Ես պատասխանել եմ՝ զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ մենք մեր հողում ենք, Հայաստանն էլ տեր ունի»:

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ սպառնալիքը փոխանցող միջնորդը եղել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Սպառնալիքը բառացի կերպով հնչել է այսպես. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»: Իմ պատասխանը եղել է. «Զեկուցեք Ձեր ղեկավարությանը, որ Հայաստանը տեր ունի և մենք գտնվում ենք մեր հողի վրա ու ազատ ենք մեր գործունեությամբ, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից …Այդ սպառնալիքը միջնորդի միջոցով ինձ փոխանցողը եղել է վերջերս իր ակտիվ գործունեությամբ հայտնի դարձած «Հանուն ինքնիշխան Հայաստանի» նախաձեռնության համակարգող, ինչպես նաև վերջերս որպես ռազմական փորձագետ հանդես եկող Հայկ Նահապետյանը:   Անշուշտ, ճշտելու կամ ստուգելու համար, թե այս սպառնալիքի մտահղացողն ու հանձնարարողը որտեղի՞ց է եղել՝ Կրեմլից, թե նրա խամաճիկ Բ26-ից, հնարավոր կլինի միայն այս ռեժիմից ձերբազատվելուց հետո: Միևնույն ժամանակ՝ մեծ հաշվով այդքան էլ էական չէ ճշտել կոնկրետ աղբյուրն այն պատճառով, որ Բ26-ը ընդամենը Կրեմլին ենթակա մի փոքրիկ բաղադրիչ է, ուստի, բոլոր դեպքերում, ակունքը կրեմլյան մարդակեր համակարգն է»:

Կարդացեք նաև` «Սեֆիլյանի անունը ջնջել են դպրոցական դասագրքերից, փորձում են ներկայացնել որպես արտասահմանյան գործակալ»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին