▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողի վրա կդրվի Կալաշնիկովի ավտոմատները, տանկերի շղթաներն ապահովելու գործը. Նիկոլ Փաշինյան

 

 

ԱԺ-ում այսօր ՍԴ նախագահի պաշտոնում ՍԴ անդամ, նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածության քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես,  հայտարարել է. «Ռոբերտ Քոչարյանը, երբ ամենաերիտասարդ թոշակառուն չէր, հայտարարեց, թե ստեղծում է կազմակերպված պետություն։ Իրականում նա ստեղծեց կազմակերպված-արյունարբու երկիր։ Դրան նպաստող Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է վերցնել վարչապետի պաշտոնը։ Ես սա համարում եմ հայտարարություն ՀՀ-ում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին, որը պետք է անվանել ստահոդ պետություն։ Ինչ կապ ունի ստահոդ այս պետության հայեցակարգի հետ խ Հրայր Թովմասյանը։ Հայտարարվում է, թե ՀՀ-ն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, սակայն նաեւ նրա ձեռամբ գրված ԱԺ Կանոնակարգ օրենքով ԱԺ քննարկումները վերածվում են շուտասելուկի։ Ըստ էության պատգամավորներն որեւէ շանս չեն ստանում կարդալու օրենքները։ Միջազգային քաղաքական մի տերմին կա` «Ոչդոգ», հայերեն կոպիտ է հնչում, սակայն նշանակում է պահապան շուն։
Առավոտից իրիկուն այս պետությունը խմում է զինվորին կենացը, սակայն այդ նույն պետությունը նրա համար մայկա-տրուսիկի հոգսը թողել է ծնողի վրա։ Կենցաղային, քյաբաբային դիֆերամբներով կենացների արդյունքում վաղը իսկանդերի վառելանյութի ապահովման հոգսն էլ են թողնելու ծնողի վրա, Կալաշնիկով ձեռքբերելու հոգսն էլ։ Սրանով նրանք չեն բավավարվելու. ՀՀ-ում հաստատելու են նաեւ ստահոդ ընդդիմություն։ Այս ընտրության ու ճնշման ներքո ենք։ Նաեւ` 10 հազար դրամի գերի ստահոդ ժողովուրդ։ Ստահոդ այս պետությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության։ Մեզնից յուրաքանչյուրը ընտրության առաջ է` լինել Սերժ Սարգսյանի ստահոդ պետության քաղաքացի՞, թե Հայաստան հայրենիքի հպարտ քաղաքացի»:

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին