▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդանանի արքայադստեր մայրը հայկական ծագում ունի

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում Հորդանանի արքայադուստր Ռիմ Ալ Ալիի հետ  լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Այսօր առավոտյան Հորդանանի արքայազն Ալի բին Հուսեյնի նստավայրում հրաշալի հանդիպում ունեցա Հորդանանի արքայադուստր Ռիմ Ալ Ալիի հետ։
Ռիմը նախկին լրագրող է, աշխատել է CNN-ում եւ Իրաքի ամենաթեժ կետերից պատրսատած իր ռեպորտաժների համար արժանացել է լրագրողական ամենաբարձր մրցանակների։
Քննարկել ենք Հորդանանում հայկական մշակույթի օրեր անցկացնելու Ռիմի առաջարկը, ինչպես նաեւ՝ մշակութային եւ կրթական մի շարք համատեղ նախաձեռնություններ, որ ծրագրում ենք իրականացնել։ 
Արքայադուստր Ռիմի մայրը հայկական ծագում ունի եւ Ռիմը ասաց, որ Հայաստանը միշտ իր սրտում է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին