▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ միայն ինչով ասես, այլ նաև՝ ովքեր ասես չեն «փակում» համարանիշերը...

«Հնարամիտ» որոշ վարորդներ  երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներից ու արագաչափ սարքերի «աչքին չերևալու» նպատակով  դիմում են ամենատարբեր միջոցների.  որպեսզի համարները չերևան ու վերոհիշյալ սարքերը չարձանագրեն, իսկ   իրենք էլ խուսափեն տուգանքներից: 

Ըստ ոստիկանության տվյալների, բացահայտվել են համարանիշները ձյունով, տերևով, լազերային սկավառակով, ստվարաթղթով, քարշակի պարանով փակելու կամ էլ պարզապես ցեխոտելու դեպքեր:

Այս մի դեպքում , որ երևում է լուսանկարում և տրամադրել է Asekose.am-ի ընթերցողներից մեկը, կարծես, բանկային քարտով է համարանիշը փակված, ինչը հեռու չէ, հաշվի առնելով, որ համարանիշը «գոլդ» է և վերջին մոդելի, թանկարժեք BMW-ի վրա:

Այնպես որ՝ ոչ միայն ինչով ասես, այլ նաև՝ ովքեր ասես  չեն  «փակում» համարանիշերը...

Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար  զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերից և այլևայլ «հնարամտություններ» բանեցնելուց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին