▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյան, դուք սիրելու բա՞ն եք, որ Ձեզ սիրենք...

 

«Հայլուրը բերել եք Աժ՝ ամեն ինչ լավ է, ոչ մի բան չկա, ՀՀԿ-ն պարգև է... ո՞նց կարելի է նման բան ասել: Եթե ամեն ինչ էդքան լավ ա, բա ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ: Աշոտյանը եկավ, ասում ա՝ եկեք սիրենք միմյանց: Պարոն Աշոտյան, Ձեզ ոնց սիրենք, դուք սիրելու բա՞ն եք, որ Ձեզ սիրենք»,- Աժ-ում ունեցած իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ արձագանքելով ՀՀԿ-ականներ Աշոտյանին ու Ֆարմանյանին:

«Պարոն Մարուքյանը 31 տարեկանում Վանաձորում մեծամասնականով հաղթել է Վիկտոր Դալլաքյանին՝ առացն որևէ կուսակցության աջակցության»,- անդրադառնալով Ֆարմանյանի հայտարարությանն, ասել է նա:

Մարուքյանն անպատեհ է համարում պնդումները, թե Հայաստանը խորհրդարանական երկիր է. «Կարո՞ղ եք մի խորհրդարանական երկիր բերել, որը Հայաստանի պես է, որտեղ վարչապետին է ենթարկվում ոստիկանապետը, ԱԱԾ պետը, պետական պահպանության ծառայության պետը , ՊԵԿ-ը: Սա՞ է պառլամենտական, որ այդ մարդիկ չեն գալիս խորհրդարան, չես կարող մի հարց տալ: Հիմա ոստիկանության գործողությունների համար պետք է վարչապետի՞ն հարց տանք: Դրանք պետք է լինեին նախարարություններ եւ լինեին ԱԺ-ի վերահսկողության ներքո»:

«Ելք» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ երկրին համակարգային փոփոխություններ են պետք. «Թե չէ եթե մնացինք այն մակարդակին, որ գան ասեմ՝ պարոն նախագահ, տեսա՞ք, ոնց պատասխանեցի Էդմոնին, մեզ մոտ ոչինչ չի փոխվելու, մենք կմնանք նույն տեղում եւ ավելի հետ կգնանք:

Հիշեցնենք՝, որ ավելի վաղ Ֆարմանյանը նշել էր, որ Մարուքյանը Վանաձորի սրճարաններում նստած պատգամավոր է ընտրվել:

Կարդացեք նաև` Մեկի քթից արյուն գա՝ Ձեզ են մեղադրելու. Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին