▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես գերեզմանի մեջ շուռ կգամ, եթե իմանամ՝ հաջորդ սերունդներն Արցախը հանձնել են Ադրբեջանին. Սերժ Սարգսյան

 

Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի. մենք մեր դիրքորոշումները չենք փոխելու Արցախի հարցում,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով  Արամ Աբրահամյանի հարցին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի  հաջորդ սերունդներին թողնելու հետ: 

«Երբ որ Դուք ասում եք՝ ուրիշ, ես մի քիչ մտահոգվում եմ, ուրիշ, այսինքն՝ ի՞նչ: Հայաստանում կարող գալ մարդիկ, ովքեր կհամաձայնե՞ն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա անհասկանալի է»: 

Երբ Արամ Աբրահամյանը հստակեցրել է՝ խոսքը փոխադարձ զիջումների մասին է, Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը, ես կարող է գերեզմանում շուռ գամ՝ էդպիսի բան լսելով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին