▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դաժանությամբ ասացի` վերջ. ինչու էր Նազիկ Բաղդասարյանը հոր մահից հետո լքել սիրելիին

Մենք չունենք օկուպացված տարածքներ. Դավիթ Բաբայանի պատասխանը՝ԱՄՆ դեսպանին

Նոր ժամանակները աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. Նիկոլ Փաշինյան

Հայ-թուրքական սահմանին սահմանախախտների խումբ է ձերբակալվել

Իշխանափոխությունը Հ1-ում. նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը



2018-05-12 14:28:14

 

 

 

 

 

 

 

 

Այն ինչ կատարվում է Հանրային հեռուստաընկերությունում այս օրերին լավագույն է արտահայտել ռեժիսոր Արա Շիրինյանը:

«Պատահաբար «Հայլուր» դիտեցի… մեղա քեզ, Տեր Աստված: Ջորջ Օրվելը մանկական հեքիաթ է գրել սրանց համեմատ: Տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանին «մոնտաժով» սարքել են Նիկոլ Փաշինյան, բայց իրականությունը չի փոխվել: Հաղորդավարական տեքստերում սեղմել են save changes և նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը»,-գրել է նա 

Սա այն է, ինչ երևում է կադրում, էկրաններին ու զարմացնում է ու նաև զվարճացնում է նանց, ովքեր տարիներով չէին նայում Հ1: 

Իսկ ի՞նչ է տեղի ունենում կադրից դուրս...

Ըստ ասեկոսեների, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը փորձում են նոր իշխանություններին ու նրանց ներկայացուցիչներին ամեն կերպ համոզել, որ իրենք կապ չեն ունեցել քաղաքականությանն առնչվող  հարցերի հետ և պատրաստ են արդեն ոչ միայն ուղղել նախկին սխալներն, այլև շարունակել ջանասիրաբար աշխատել հեռուստատեսության զարգացման ու Հանրայինի նոր քաղաքականության մշակման ուղղությամբ: 

Ավելին, նրանք սկսել են նեղը դնել  Հանրայինի լրատվակ­ան և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանին՝ հասկացնելով, որ այլևս գոյություն չունի  «Բաղրամյան 26-ն», որը հենց Հարությունյանի միջոցով էր  քաղաքականությունը փոխանցում Հ1-ին և,  որ ինքը չի կարող այլևս  որոշող լինել կամ որևէ կարծիք հայտնել, առաջարկություն ներկայացնել:

Ըստ տեղեկությունների, Հարություն Հարությունյանը արդեն «հավաքել է իրերն» ու պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացնել: 

Հիշեցնենք, որ Ռուբեն Ջաղինյան-Մարգարիտ Գրիգորյան զույգը Հանրայինում են 2013 թվականից՝ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրվելուց օրեր անց:   

Եվ վերջում՝ փոփոխությունների, այդ թվում՝ հեռուստատեսության բովանդակության մեջ փոփոխությունների մասին ուզում եմ ներկայացնել Ծովինար Նազարյանի այս գրառումը.

««Հայլուրով» իբր սկսել են ամեն բան լուսաբանել, բայց էկրանից ինձ է նայում նույն դեմքը, որ նայում էր 2008թ, մարտի 1-ին։ Քաղաքն արդեն բաց է ցույցերի առաջ, Օսիպյանը ժպտում է սելֆիներում, բայց ես դեռ հիշում եմ ընկերներիս կերած ջարդերը ցույցերում, սպանված տասը հոգուն, դատարաններում ամբաստանվող ընդդիմադիրների դեմ ոստիկանների միահամուռ կեղծ ցուցմունքները, ու էլի շատ բաներ։ Ես ընդունում եմ, որ մեր մռայլ առճակատումը արդյունավետ չէր՝ ի տարբերություն ջահելների մեկնած ուրախ բարեկամության ձեռքի, բայց մեկ է՝ վիրավորվում եմ էկրանից ինձ նայող Հայլուրի հաղորդավարին ու սելֆիներից ինձ ժպտացող Օսիպյանին տեսնելիս։ Իսկ եթե էմոցիաներս մի կողմ դնեմ, յուրաքանչյուր ոստիկան, որի պատճառով մարդիկ անարդարացիորեն տուժել են, պիտի պատասխան տա արդարադատության առաջ։ Միայն էդ դեպքում, ես՝ հիշաչարս, կներեմ նրանց»։

 

Արսեն Մաթևոսյան

Լուսանկարում՝ Ռուբեն Ջաղինյանն ու Մարգարիտ Գրիգորյանը

Կարդացեք նաև՝Ցուցարարները Ռուբեն Ջաղինյանին բռնացրել են գործի վրա և կոչ են արել միանալ իրենց







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.