▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ շուտով ձեր կողքին կլինեմ»․ Դոն Պիպոն իր մերձավորների հետ վերադառնում է Հայաստան

Արթուր Ասատրյանը, ով հայտնի է «Դոն Պիպո» մականունով, ուղերձ է հղել Էջմիածինցիներին, որում նշվում է.

«Սիրելի իմ համաքաղաքացի Էջմիածնեցիներ,

Ես՝ Արթուր Ասատրյանս, անձամբ ճանաչում եմ Արտակ Սերգոյանին, դեռևս նրա մանուկ հասակից։ Արտակը մեծացել է իմ աչքի առաջ, և այսօր նա գտնվելով Բելգիայում, իր շնորհքով ո՛չ միայն դարձել է հաջողակ բիզնեսմեն, այլ իր հայրենասիրական գործողություններով վայելում է մեր հազարավոր հայրենակիցների հարգանքը:

Բոլորն են տեղյակ մեր Սուրբ քաղաքի հանդեպ իմ հոգատար վերաբերմունքի մասին, որի անունը բարձր եմ պահել ամբողջ աշխարհում: Հենց դրանով է պայմանավորված, որ շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ կլինեմ Ձեր կողքին, որպիսի միահամուռ ուժերով մասնակցենք մեր քաղաքի զարգացմանը:

Հարգանքով՝

Ձեր Համաքաղաքացի՝ Արթուր Ասատրյան»:

Նշենք, որ  Արտակ Սերգոյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ թվարկում է գեներալ Մանվել Գրիգորյանի ենթակայության տակ աշխատող «հպատակների» և հենց նրա անօրինությունները։ Արտակ Սերգոյանը նշում էր, որ այսօր էլ «մանվելականների» կողմից ճնշումներ են գործադրվում էջմիածինցիների վրա։ Նա հորդորում է զուսպ լինել իր գործողություններում։

«Քադաֆիից ուժեղ բռնապետ չլինես, Մանվե՛լ, եթե նրանց ռեժիմը տապալվել է՝ քոնը կտապալվի ու կտապալվի»,-ասում էր Արտակ Սերգոյանը։

 

 

Նշենք նաև, որ համացանցում նաև  տարածվել էր բաց նամակը, որով քաղաքացին, «էջմիածնեցիները խնդրանքով և պահանջով դիմում էր Արտակ Սերգոյանին՝ չմոլորեցնել Էջմիածնի հասարակությանը»:

«Խնդրանքով և պահանջով դիմում ենք Արտակ Սերգոյանին։ Ընկեր Արտակ, հերի՛ք է մեր ժողովրդի խաղաղության և բարիության հաղթանակն օգտագործեք ի շահ Ձեր անձնական չարության, ատելության և կեղծիքի։»,-մասնավորապես ասված էր բաց նամակում։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին