▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրինազանցները պետք է պատժվեն

 

«Ես միշտ պնդել եմ, որ Հ1-ը հակապետական գործունեություն է իրականացնում։ Հ1-ում բացահայտված չարաշահումները ևս դրա վկայությունն են։ Ոչ միայն հեռուստաեթերն են սեփականաշնորհել, այլև պետության փողերը ։ Նույնը' Լեզվի պետական տեաչությունում։ Եվ այս կառույցները գործ ունեն հասարակության ձևավորման հետ։ Բացահայտվող բոլոր չարաշահումների, պետության միջոցների վատնումների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Օրենքի առջև բոլորը հավասար են։ Օրինազանցները պետք է պատժվեն»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Մամուլի ազգային ակումբի նախագահը Նարինե Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ օրերս Հետք.am-ը,  գրելով, որ  Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ մոտ 5 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել, նշում է, որ ամենամեծ ծավալի խախտման փաստերն արձանագրվել են Հանրային հեռուստաընկերությունում, եթե դիտարկենք ըստ առանձին կառույցների:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում ստուգումների արդյունքում հայտնաբերվել է պետական աղբյուրներից հատկացվող գումարների ծախսման ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ։ Այսինքն՝ արձանագրված ընդհանուր խախտումների (4.978 մլրդ դրամ) ավելի քան 40%-ը գրանցվել է Հանրային հեռուստաընկերությունում։   

Հավելենք, որ ըստ ասեկոսեների, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը փորձում են նոր իշխանություններին ու նրանց ներկայացուցիչներին ամեն կերպ համոզել, որ իրենք կապ չեն ունեցել քաղաքականությանն առնչվող  հարցերի հետ և պատրաստ են արդեն ոչ միայն ուղղել նախկին սխալներն, այլև շարունակել ջանասիրաբար աշխատել հեռուստատեսության զարգացման ու Հանրայինի նոր քաղաքականության մշակման ուղղությամբ: 

Ավելին, նրանք սկսել են նեղը դնել  Հանրայինի լրատվակ­ան և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանին՝ հասկացնելով, որ այլևս գոյություն չունի  «Բաղրամյան 26-ն», որը հենց Հարությունյանի միջոցով էր  քաղաքականությունը փոխանցում Հ1-ին և,  որ ինքը չի կարող այլևս  որոշող լինել կամ որևէ կարծիք հայտնել, առաջարկություն ներկայացնել:

Ըստ տեղեկությունների, Հարություն Հարությունյանը արդեն «հավաքել է իրերն» ու պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացնել: 

Հիշեցնենք, որ Ռուբեն Ջաղինյան-Մարգարիտ Գրիգորյան զույգը Հանրայինում են 2013 թվականից՝ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրվելուց օրեր անց:   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին