▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստծո ուղարկած լողորդ»․ НТВ-ի անդրադարձը՝ լեգենդար մարզիկ Շավարշ Կարապետյանի 65-ամյակին

 

 

 

Լեգենդար մարզիկ Շավարշ Կարապետյանն այսօր դառնում է 65 տարեկան։

Ինչպես ներկայացնում է ռուսական НТВ-ն, նրան անվանում էին «Աստծո ուղարկած լողորդ». 42 տարի առաջ, փրկելով Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 28 ուղևորի, նա իրագործեց իր կյանքի, թերևս, մեծագույն և ամենագնահատելի սխրանքը։

Այսօր Շավարշ Կարապետյանն ապրում է Մոսկվայում, նա ունի 3 երեխա և 2 թոռ։

Հիշեցնենք, որ  ցույցերի ժամանակ Շավարշ Կարապետյանը Երևանում էր և Հանրապետության հրապարակում  իր խոսք էր ուղղել հավաքվածներին:

«Պարոն Փաշինյան, իմ շնորհակալությունը քեզ, երևի սա վերևից է եկել, որ մենք ավելի շատ սիրենք միմյանց և ստեղծենք գեղեցիկ Հայաստան: Սերը վառել չի լինի, սերը սպանել չի լինի, եթե վաղը ձեր հաղթանակը չլինի, ուրեմն աշխարհը կփլվի»,- հույզերը չթաքցնելով անկեղծացել էր Շավարշ Կարապետյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին