▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

140 միլիոն դոլար ԱՄՆ-ից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ նոր կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի նամակում, որն իր կայքում հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

 

 

 

 

 

 

 

 

«Մենք պատրաստ ենք քննարկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» (ստեղծված 2004թ. աշխարհի աղքատ երկրների տնտեսությունների զարգացման համար Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակներում) կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հարցը: Սակայն Հայաստանը ծրագրին մասնակցելու համար պետք է երկրում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին տեղեկացնի»,- իր նամակում նշել է Փոմփեոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին