▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանի արձանի, «ատկատ»-ների մասին. ԱԺ-Կառավարություն հարց-պատասխանն ամբողջությամբ

Կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը հետաքրքրվել է, թե երբ կտեղադրվի Արամ Մանուկյանի արձանը։

«Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը հետաձգվում է։

Իհարկե, շատ կարևորում ենք արձանի տեղադրման արարողությունը, այն անպայման տեղի կունենա։ Որոշակի մտահոգություններ կան արձանի տեղի հետ կապված։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որ 100 ամյակը պատշաճ մակարդակով անցկացվի»,- պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ դաշնակցական մեկ այլ պատգամավորի՝Արմենուհի Կյուրեղյանի  հարցն էլ վերաբերում էր նրան, թե արդյո՞ք հնարավոր է բժշկության ոլորտում վերացնել «ատկատի երևույթը»։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի հերքեց, որ երևույթը կա և  խնդրի լուծումներից է համարել աշխատավարձերի բարձրացումը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հավանաբար կհամագործակցեմ իրավապահ մարմինների հետ այդ հարցը լուծելու համար։ Խնդիրը նաև բուժաշխատողների փոխհատուցման մեջ է։ Նրանց աշխատավարձը ցածր է, այն աշխատանքի ծավալի համեմատ, ինչը նրանք կատարում են»,- ասել է  Արսեն Թորոսյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ազգային Ժողով-Կառավարություն հարց ու պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին