▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ օրերից մի օր կմտնի քաղաքականության ասպարեզ: 

Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում: 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, փաստըմ, որ կարողացել է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, փոխել է իր կյանքը:

«Եթե շատ մարդիկ մի կողմ դնեն անձնական զգացումներն ու խոսել իրականում կարևոր երևույթների մասին, ապա կարելի է շատ ավելին անել», — ասել է Քարդաշյանը:

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողի հարցին, թե կարող  է նա երբևէ առաջադրվել նախագահի պաշտոնում, հեռուստաաստղն պատասխանել է՝ երբեք մի ասա  «երբեք»: «Բայց դա չի նշանակում, որ ես արդեն աշխատում եմ այդ ուղությամբ»,-ավելացրել է Քիմ Քարդաշյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած ամիս իր Twitter-ում հայտնել էր, որ հանդիպում է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, որի ժամանակ էլ Քիմը նախագահից խնդրել է ներում շնորհել Էլիս Ջոնսոնին: 

Թրամփը բավարարել է խնդրանքն, իսկ Էլիսը մինչ այդ հանդիպումը Քիմին շնորհակալական նամակ էր գրել նախաձեռնության համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին