▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա մեկ զոհ. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Հայտնի անձինք ու նրանց ընկերությունների փաստացի տերերը. ՊԵԿ-ի նոր պարզաբանումը

Մեր խնդիրն է՝ հասնել լուծումների, որ բուժման կարիք ունեցող ոչ մի քաղաքացի չմնա հիվանդանոցների դռներին. Նիկոլ Փաշինյան

Մեծ պատասխանատվություն և պատիվ է ձեզ հետ կիսել ձեր հոգսերը. ավելացող նամակներից ոչ մեկը չի անտեսվելու

Բաց նամակ Ռուբեն Ջաղինյանին և Մարգարիտա Գրիգորյանին. Ի՞նչ են բացահայտում Հ1-ի աշխատակիցները



2018-06-18 08:32:40

Համացանցում տարածվել է Բաց Նամակ՝ ուղված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին. այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հրապարակել նաև հակառակ կողմի պարզաբանումը:

 

 

 

 

 

 

 

 

Պարոն Ջաղինյան,

Տիկին Գրիգորյան,

Սույն բաց նամակով ձեզ են դիմում հանրային հեռուստաընկերության բազմաթիվ աշխատակիցներ:

Այո՝ Հայաստանում ամենինչ փոխվեց: Վերջապես մենք հույս ենք տածում, որ կարող ենք արդեն խոսել ազատ լրագրողության և օրենքի մասին: Սակայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում առկա են օրենքի խախտման դեպքեր, որոնք բազում տարիներ շարունակ եղել են, կարծես թե՝ ընդունված խաղի կանոն:

Հարց. Հարգելի տիկին Գրիգորյան, հարցը ձեզ ենք ուղղում որպես ընկերության գործադիր տնօրենի: Դուք շատ լավ գիտեք, որ ձեր լրատվական ծառայության լրագրողները, օպերատորները, վարորդները, տեխնիկները, ինժեներները և այլն այդ բլոկում աշխատում են աննորմալ, ոչ կանոնավոր գրաֆիկով: Ինչու՞ են տաբելներում բոլորի անվան տակ աշխատած գրաֆիկը նշվում 5 աշխատանքային օր, 8 ժամ: Իսկ ու՞ր են կորչում շաբաթ և կիրակի օրերը, որոնց համար ըստ աշխատանքային պայմանագրի դուք պարտավորվում եք հավելավճարներ տաք աշխատակիցներին: Ու՞ր են կորչում տոնական օրերը և կրկնակի վճարները: Ինչու՞ են աղավաղվում աշխատակիցների աշխատած իրական ժամերը: Ինչու՞ են պարգևավճարներ ստանում միշտ նույն մարդիկ: Ինչու՞ չեք վճարում լրագրողների օրապահիկները գործուղումների ժամանակ, պատճառաբանելով, թե՝ հրավիրող կողմը հոգում է սնունդը: Իսկ դուք կերե՞լ եք այդ սնունդից։ Միթե՞ կա նման օրենքի կետ ՀՀ Օրենսդրության մեջ «օրապահիկ չվճարել»։

Սա դեռ միայն լրատվական բլոկի մասով է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարոն Ջաղինյան և տիկին Գրիգորյան, եթե դուք նորից պետք է ասեք, որ դա առանձին տվյալ ծառայության ղեկավարության քաղաքականությունն է, ուրեմն փոխեք այդ նման ղեկավարությանը ավելի արդար ու օրինապահ մարդկանցով: Եթե դուք, լինելով խորհուրդի նախագահ և գործադիր տնօրեն ի վիճակի չեք նման բան անել, չեք կարողանում կամ չեք ցանկանում, ուրեմն զիճեք ձեր պաշտոնները այն մարդկանց, ովքեր այդ բարեփոխումները կանեն:

Այլևս չկա Բաղրամյան 26:

Այլևս կա նոր, ազատ, արդար Հայաստանի Հանրապետություն... և ուրեմն՝ եղեք ազնիվ, արդար, օրինապահ և վճարեք ձեր աշխատակիցներին համաձայն ձեր և նրանց միջև կնքած աշխատանքային պայմանագրերի:

Մնաք բարո՜վ







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.