▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոց.ցանցերից եմ իմացել, որ կալանավորվել եմ կամ հետախուզվում եմ. ինձ ոչ ծանուցագիր են ուղարկել, ոչ էլ կանչել են հարցաքննության. Վստրեչի Ապեր

«Սոցիալական ցանցերից տեղեկացա, որ իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել»,-  Asekose.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է  Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը:

«Անձնական գործերով այս պահին արտերկրում եմ, և ինձ համար այս ամենը,  մեղմ ասած , անհասկանալի է: Առաջիկայում կվերադառնամ Հայաստան՝ պարզելու ի՞նչն է խնդիրը: Հենց այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլորիդ ու բոլոր հարցադրումներին »,-ասել է Արամ Վարդանյանն ու նշել, որ մինչ այս պահը իրավապահ մարմիններին ներկայանալու որևէ ծանուցագիր չեմ ստացել, չեմ կանչվել համապատասխան կառույցներ ու չեմ մասնակցել քննչական որևէ գործողության:

«Մի կասկածեք՝ անպատասխան հարցեր չեն մնալու, գոնե ես երբեք կաշկանդված չեմ եղել պատասխանելու լրագրողների հեռախոսազանգերին ու ներկայացնելու իմ մոտեցումները»,-ասել է Արամ ՎարդանյանըԼ

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առեւանգմանը: ՀՔԾ-ից հայտնում են, որ այսպես, Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար: Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ, 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2018թ. ապրիլին: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին