▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը

 

«Շնորհակալություն բոլորին՝ որդուս վերադարձնելու համար՝ Նիկոլ Փաշինյանին, Դ. Սանասարյանին, Վ.Օսիպյանին՝ Չարենցավանի ոստիկանության անձնակազմի բոլոր աշխատակիցներին՝ հանձին ոստիկանության պետ Ս. Ջանիկյանին, հարկադիր կատարման ծարայության աշխատակիցներին՝ ալիմենտի բաժնի պետ Հ. Գասպարյանին, պետի տեղակալ Հ. Մովսիսյանին, Մ. Չալաբյանին, Վ. Շահվերդյանին: ՀՀ ԱԻՆ Չարենցավանի բաժնի աշխատակիցներին: Արայիկ Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան ջան, դուք տղայիս փրկեցիք, դուք դարձաք մեր ընտանիքի հավերժ հերոսները»: Այս մասին հայտնում է Հյուսիսային պողոտայից գողացված երեխայի մայրը՝ որդու հետ տեսանյութ հրապարակելով:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, այս տարվա մայիսի 5-ին՝ ժամը 16:20-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացուհուց, որ իր նախկին ամուսինը Հյուսիսային պողոտայից գողացել է իր երեխային։

Այսօր, երեխայի մայրը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր փոքրիկ որդուն:

«Ես, որպես մայր, դիմում եմ խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր մարմնի ղեկավարին, որպեսզի ՀՀ օրիենքը ոչ միյան գրված լինի թղթի վրա, այլ ի կատար ածվի: Եվ ՀՀ քաղաքացիները այլևս չառնչվեն այսպիսի ամենաթողության հետ»,-նշել է մայրը:

 

 

 

 

 

 

 

 

 

Միաժամանակ՝ համացանցում հայտնվել էին Հյուսիսային պողոտայից երեխային առևանգելու կադրերը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին