▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ տուշոնկա. Մանվել Գրիգորյանի սանիկը՝ լրագրողին

Մանվել Գրիգորյանի սանիկը`Անդրանիկ Կարապետյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին:

 

 

 

 

 

 

 

Վերջինիցս լրագրողները փորձել են ճշտել`արդյոք նա սպասել է իր քավորից նման բան: Անդրանիկ Կարապետյանը հարցին հարցով է պատասխանել.

«Դուք սպասո՞ւմ էիք»:

 

 

 

 

 

 

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ինքն օգտվել է Մանվել Գրիգորյանի պահուստից, մասնավորապես, տուշոնկաներից, Անդրանիկ Կարապետյանն արձագանքել է. «Այ տուշոնկա..»:

Ավելի ուշ Անդրանիկ Կարապետյանը պարզաբանումով է հանդես եկել.

«Մենք քավոր-սանիկ ենք, բայց այդ հարաբերությունների մեջ երբեք չենք եղել: Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորակա՞ն չէ։ Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել եւ սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք հասցնել ոչ ոք թույլ չի տվել։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի», - նշել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին