▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակապետական քարոզչություն անելու կասկածները որեւէ առնչություն չունեն. Արտակ Հերիքյանի գրառումը

«Սիրելի’ հեռուստադիտողներ,  շնորհակալություն քաջալերող ջերմ խոսքերի  համար:  Շատ հարազատ հեռուստաընկերությունից  անսպասելի հեռանալը,  իրոք,  հեշտ չէր:  

Հիմա արդեն կարեւոր չէ`  ինչու  թողեցի գործս, բայց մի պարզաբանում ինձ կարեւոր է  թվում: 

Առցանց լրատվամիջոցների  իմ  մի  քանի գործընկերներ  աշխատանքից ազատվելս  փորձեցին  կապել   վարչապետի հայտնի գրառման հետ:

 

Երկուշաբթի երեկոյան  Նիկոլ  Փաշինյանը   «որոշ հեռուստաընկերությունների» հորդորեց   «չիրականացնել հակապետական քարոզություն»։

Երեքշաբթի  Հանրային հեռուստաընկերությունը որոշեց  դադարեցնել ինձ հետ   աշխատանքային պայմանագիրը:

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսի «կասկածելի» ժամանակագրությունը  մի քանի  լրատվամիջոցի առիթ տվեց  հապճեպ  եզրակացնել`  ...  ուրեմն,  Հանրայինն էր  «հակապետականը»։ Նույնիսկ չզլացան  «Օրակարգի» վերջին թողարկումներում  «իրեղեն ապացույցներ»  պեղել:

Կարծում եմ գործընկերներս  հետո  համոզվեցին, որ թյուրիմացությյուն էր այդպես մտածելը,  բայց լրատվական վազքի մեջ  ժամանակ  չգտան դա բացատրել իրենց լսարանին:

 

 

 

 

 

 

 

 

Սիրելի’  հեռուստադիտողներ, համոզված եմ, որ հակապետական քարոզչություն անելու կասկածները որեւէ առնչություն չունեն  «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար- պրոդյուսերի պաշտոնում իմ գործունեության հետ»,-գրել է Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին