▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ և լուսանկարներ`ինչպես է զինվորն այցելում իրեն նամակ գրած Նատալիին

Արդեն տեղեկացրել ենք, որ զինվորներն արձագանքել են Նատալիի` Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերված հայտնի նամակին, որը  բազմաթիվ սրտեր էր հուզել, բայց զինվորին այդպես էլ չէր հասել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զինվորներից մեկն այցելել է Նատալիին և նրան խաչ նվիրել:

Նատալի Օհանյանի մայրն Asekose.am-ին տեսանյութ և լուսանկարներ է տրամադրել` զինվորի և Նատալիի հանդիպումից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Մանվել Գրիգորյանի առանձնատներում արված խուզարկության ժամանակ հայտնաբերված Նատալի անունով աղջնակի նամակը և գրել է. «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։Դուխո'վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...»:

Կարդացեք նաև` Կներես, որ ուշ պատասխանեցի. զինվորներն արձագանքել են Նատալիի` Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերված նամակին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին