▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ բաներ ենք արել հայրենիքի համար. Գոռ Վարդանյանը սկսում է պայքարել կոռուպցիայի դեմ

 

Շուտով` հուլիսի 30-ից, WDF Docando ֆեդերացիայի նախագահ, ռեժիսոր ու պրոդյուսեր Գոռ Վարդանյանն ներկայացնելու իր նոր՝ «Կոռուպցիա» սերիալը: Գոռ Վարդանյանը Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմի գլխավոր հերոսը «Հրեշների գայլը» սերիալի Գոռն է, ում ինքն էր մարմնավորել, սակայն սա նախորդ սերիալի շարունակությունը չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Գոռ Վարդանյանի՝  սերիալը  առաքինի ոստիկանների մասին է, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ: Իսկ դիտարկմանը, որ «Հրեշների գայլը» սերիալի հատվածները պարբերաբար հայտնվում են համացանցային  օգտատերերի հումորների և քննադատությունների թիրախում, Գոռ Վարդանյանը նշեց, որ ցանկացած մարդու պարագայում նույնը կարող են անել.

«Նախ համացանցային օգտատերերը ոչ միայն այդ ֆիլմին են անդրադառնում, այլ բոլոր աշխատանքներիս, որոնք արել ենք 10 տարիների ընթացքում: Վերցնում են ֆիլմերի բացասական հերոսների մասնակցությամբ հատվածները, մոնտաժում են և սկսում են վատաբանել: Հիմա բոլորն էլ ունեն ֆեյսբուքյան էջ, բոլորն էլ կարող են մոնտաժ անել և ներկայացնել ամեն բան այնպես, ինչպես ցանկանում են: Լավ ուզողները լավը կներկայացնեն, վատերը՝ վատ: Կան մարդիկ, ովքեր պարզապես ուզում են իրենց էջերի համար լայքեր (like) հավաքել, դնում են նյութեր, որոնց դիտողականությունը բարձր է՝ անկախ նրանից, թե այդ ամենն ինչ ազդեցություն կունենա հասարակության տարբեր խավերի վրա»:

Картинки по запросу գոռ վարդանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ այն դեպքում, ինչո՞ւ են ամենից հաճախ հենց իր ֆիլմերը հայտնվում նրանց թիրախում, Գոռ Վարդանյանը ծիծաղելով ասաց.

«Այնպիսի հարց եք տալիս... Երևի ինձ վրա ավելի շատ են ուշադրություն դարձնում, չգիտեմ... Լավ կլինի հարցնենք դա անողներին: Ես կառաջարկեի Դուք դա ինքներդ վերլուծեիք: Երբ իմ անունը գրում են, միանգամից դիտողականությունը ապահովում են, ուրիշ ոչ մի բան: Ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում: Մենք շատ աշխատանքներ ենք արել հայրենիքի համար, պետականամետ և մինչ օրս էլ անում ենք»:

Հեղինակ՝ Ա.Գ 

Կարդացեք նաև՝

Եղավ պահ, երբ ներքև իջա. Գոռ Վարդանյանը՝ ընտանիքի հետ ավտովթարի ենթարկվելու, դժվարությունների մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին