▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցողը կազատվի ծառայությունից

 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

 

 

 

 

 

 

 

 

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետման իրավունք վերապահել այն քաղաքացիներին, որոնք մինչեւ 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով ստացել են տարկետում հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռ չեն ավարտել ուսումնատռությունը:

 

 

 

 

 

 

 

Խոսքը այս պահին 11 քաղաքացիների մասին է, որոնց 19 տարեկանը լրացել է: Սա կապված է եղել իրենց ընտանիքների այլ երկրներից տեղափոխման հետ կապված երկու երկրների կրթական ծրագրերի տարբերությամբ»,-ընդգծեց Տոնոյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին