▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկի ընտանիքի կամ ինչ-որ անհատի հետևից չենք գնում. Փաշինյանը՝ Սարգսյանների ընտանիքում ԱԱԾ գործողությունների մասին

Այսօր՝ հուլիսի 6-ին Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր 2-օրյա աշխատանքային այցի շրջանակներում Արենի գյուղում կանգառի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  երկրում պետք է օրինականությունն իշխի:

 

 

 

 

 

 

 

 

«Մեզ վրա պլան դրված չէ, որ պետք է այսքան բացահայտում անենք։ Խնդիրը այլ կերպ է դրված՝ երկրում պետք է լինի օրինականություն եւ օրինապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն»,-նշեց Փաշինյանը:

Լրագրողի հարցին՝ արդյոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձե՞լ է կապ հաստատել նրա հետ՝ կապված Սարգսյանների ընտանիքում ԱԱԾ վերջին գործողությունների հետ, Փաշինյանը պատասխանեց. «Որևէ մեկը չի փորձել ինձ հետ կապ հաստատել, մենք ինչ-որ մեկի ընտանիքի կամ ինչ-որ անհատի հետևից չենք գնում, մենք գնում ենք իրավապահ մարմինների ահազանգերի, դիմումների և օպերատիվ տեղեկատվության վրա»։

Պատասխանելով հարցին, թե բացահայտումների այսպիսի ծավալը իր համար սպասելի՞ էր, Փաշինյանը նկատեց. «Ծավալների մասին դեռ չեմ կարող հետեւություն անել, բայց որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ցնցված եմ»։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի տանը ԱԱԾ-ն մոտ 9 ժամ խուզարկություն է անցկացրել, որից հետո Սաշիկ Սարգսյանն ու նրա որդին` Հայկ Սարգսյանը, բերման են ենթարկվել, սակայն, որոշ ժամանակ անց ազատ են արձակվել:

 

 

 

 

 

 

 

 

 

Բացի դրանից, Սաշիկ Սարգսյանի մյուս որդին` Նարեկ Սարգսյանը հետախուզվում է` ապօրինի զենք-զինամթերք, թմրանյութ և թանկարժեք նկարներ պահելու մեղադրանքով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2007 թվականին թմրանյութերի ազդեցության տակ կրակել է մի քաղաքացու վրա. դատախազությունը վերաբացել է գործը:

 

Կարդացեք նաև` «Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին

Զենք, թմրանյութ և թանկարժեք նկարներ. Նարեկ Սարգսյանը հետախուզվում է. նոր տեսանյութ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին