▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք կարող են լինել և՛ պետական ծառայողներ, և՛ քաղաքական գործիչներ...Արձագանք «Կյանքի խոսք»-ից

Արմեն Լուսյանն, արձագանքելով  ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի՝  «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է» արտահայտությանն ու դրա շուրջ բաձրացած աղմուկին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է՝ ոմանց այդպես էլ հանգիստ չի տալիս այն միտքը, որ "Կյանքի Խոսք" ավետարանական եկեղեցու հետևորդները կարող են զբաղեցնել պետական պաշտոն կամ զբաղվել քաղաքականությամբ, արվեստով, սպորտով, գիտությամբ կամ որևէ հասարակական գործունեությամբ։

Ուզում եմ արտահայտվել հնարավորինս հստակ. "Կյանքի Խոսք" եկեղեցու հետևորդները ՀՀ լիիրավ քաղաքացիներ են, ովքեր վճարում են հարկեր, ծառայում են բանակում, տարբեր ասպարեզներում բարձր են պահում մեր ազգի պատիվը, և նրանք ունեն բոլոր իրավունքները զբաղվելու իրենց նախընտրած գործունեությամբ։ Նրանք կարող են լինել և՛ պետական ծառայողներ, և՛ քաղաքական գործիչներ, և՛ զինվորականներ, և՛ իրավաբաններ, և՛ բժիշկներ, և՛ գիտնականներ, և՛ մշակույթի գործիչներ։ Այլապես ստացվում է, երբ պետք է հարկ վճարենք, աղանդավոր չենք, երբ պետք է բանակում ծառայենք, աղանդավոր չենք, բայց հենց որևէ մեկը պետական ծառայության է անցնում, պարզվում է՝ աղանդավոր է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հասկանում եմ՝ մենք այժմ կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ՀՀ քաղաքացիները չեն դասակարգվելու ըստ իրենց եկեղեցական պատկանելության և չեն զրկվելու իրենց օրինական հնարավորություններից միայն այն պատճառով, որ իրենց հավատքը ոմանց սրտով չէ։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է "Նոր Հայաստան, նոր հայրապետ" շարժման հետ "Կյանքի Խոսք" եկեղեցուն շաղկապելու ոմանց դիտավորյալ փորձերին, ապա դրանք այնքան անհիմն և զավեշտալի են, որ կարծում եմ՝ հատուկ անդրադարձի անհրաժեշտություն չկա։ Միայն նշեմ, որ այս հարցերում թե՛ "Կյանքի Խոսքի", թե՛ ընդհանուր բողոքական եկեղեցիների հետևորդների կեցվածքն այնքան զուսպ և հավասարակշիռ է, որ ուղղակի անհեթեթություն է՝ մեզ ներկայացնել որպես այս շարժման հովանավորներ։ Սրանում կարելի է պարզապես հստակ միտում տեսնել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք մշտապես հարգալից ենք վերաբերվել Հայ Առաքելական եկեղեցուն և ազգային եկեղեցու հեղինակազրկումն ու վարկաբեկումը երբեք մեր շահը չի եղել և չի էլ կարող լինել։ Մեր աղոթքն ու ցանկությունն է հոգևոր զորացած տեսնել Հայաստանի եկեղեցիներին. դրանում է քրիստոնեության ընդհանուր ձեռքբերումը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին