▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի որդին փորձել է փախնել Ֆրանսիա. նրան հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում

 

Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը, փորձել է փախնել Հայաստանից, բայց չի հասցրել։ Ոստիկանությունը հայտնում է, որ իրավապահները Հայկ Սարգսյանին հայտնաբերել են հուլիսի 4-ին, «Զվարթնոց» օդանավակայանում և բերման ենթարկել։

Ըստ ոստիկանության` Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը և մեկնել Ֆրանսիա։ Ի դեպ, Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին հաղորդագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել էր հենց այս գործողությունից անմիջապես հետո` հուլիսի 4-ին, թեև նյութերի նախապատրաստումը սկսվել էր օրեր առաջ` հունիսի 29-ից։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007թ.–ին կատարած հանցագործության համար։ 11 տարի առաջ կարճված գործը վերաբացվել էր տուժողի` Դավիթ Սիմոնյանի հաղորդման հիման վրա, որը նա տվել էր հունիսի 29-ին։

Հիշեցնենք, որ 2007 թ–ի ապրիլի 1-ին երեկոյան, Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն է ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցն ու հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։

Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։ Ոստիկանությունը նաև հայտնում է, որ Արթուր Ղևոնդյանն այժմ բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։

Գործի վերաբացվելուց հետո 35-ամյա Ղևոնդյանը վերադարձել է Հայաստան և հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանություն` ցուցմունք տալու։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին դատարանի որոշմամբ Հայկ Սարգսյանը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին