▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի նկատմամբ ՊԵԿ-ը քրեական գործեր է հարուցել

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել է, որ գազալցակայաններում ՊԵԿ կատարած ստուգումները հետաքրքիր պատկեր են բացահայտել.

«Շուրջ 8 կազմակերպության մոտ 946 մլն դրամի խախտում ենք հայտնաբերել։ Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյային պատկանող գազալցակայանում` 18 մլն դրամի խախտում, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում։ Ամենաքիչ խախտումներ հայտնաբերվել են Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում։ Խախտումների ցանկի մեջ կան Գագիկ Ծառուկյանի անունը, Հովիկ Աբրահամյանի անունը չկա։

 

 

 

 

 

 

 

 

 

Սա միանշանակ օրենքի խախտում է, քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ ու եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։ Պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել նրան, այլ ոչ թե կալանավորել, քանի որ նա պոտենցիալ հարկ վճարող է»,- նշել է Անանյանը։

Իսկ անդրադառնալով «ՆորՖոլք» ընկերությանը, Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ այն լուծարման փուլում է.

«Հաջորդ շաբաթ ընկերության լուծարման ակտը կավարտենք ու մինչեւ ամսվա վերջ էլ այս ընկերությունը կավարտի իր գործունեությունը։ Մենք ունենք առաջարկություններ Կառավարությանը. նոր բրոքերական կազմակերպություն կլինի` պետական մասնաբաժնով, որը մաքսային միջնորդություններով կզբաղվի, սակայն այն չի լինի պետական վերահսկողությամբ։ Ցավոք, դեռ մեր քաղաքացիներն իրենք ամբողջությամբ չեն կարող պատասխանատվություն կրեն մաքսային ձեւակերպումների համար։ Մենք պետք է մշակույթ ձեւավորենք, որ ամեն մի ապրանք մաքսային ձեւակերպում ստանա` ըստ տեսականիի»։

Դավիթ Անանյանի խոսքով՝ տվյալ ընկերությունը մինչեւ հուլիսի 20-ը ժամանակ ունի վերականգնելու պետությանը հասցված վնասը, որը կազմում է 7 մլն դոլար եւ կազատվի քրեական պատասխանատվությունից.

«Դրա մի մասը արդեն վերականգնվել է, իսկ 5 մլն դոլարն ընկերությունը պիտի մինչեւ այդ ժամանակահատվածը վերականգնի ու կազատվի պատասխանատվությունից: «ՆորՖոլք»-ի սեփականատեր Արմեն Ունանյանն այսօր իր պարտականությունները կատարում է, սակայն մեր ներքին անվտանգության աշխատակիցների հսկողությամբ»։

 

Կարդացեք նաև՝ 2018–ի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը 15.6 %-ով ավելի եկամուտ է հավաքագրել. ՊԵԿ նախագահ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին