▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին և հրավիրել Երևան՝ հրապարակում խորոված ուտելու

 

 

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) եւ Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակը և հրավիրել են նրան Երևան խորոված ուտելու ՝ նշելով, որ խորովածը կարելի է պատրաստել Երևանի հրապարակում և «ինքնատիպ հանրահավաք» անցկացնել: «Դա էլ վատ չի հնչում: Հաջորդ տարի կգամ: Այս տարի արդեն հնարավոր չի լինի, բայց հաջորդ տարի մենք կգտնենք դրա համար հարմար օր և հնարավորություն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:   Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

 

 

 

 

 

 

 

 

Յունկերի հետ զրույցում Վովանը եւ Լեքսուսը դժգոհել են ԱՄՆ-ի կողմից ճնշումներից: Ի պատասխան, եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ «մենք ստիպված ենք կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե ինչպես է աշխարհը կառուցված»: «Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցողը: Լավ: մեն ինչ լավ է: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Յունկերը:

 

 

 

 

 

 

 

 

 

Բացի այդ, նրանք զրուցել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինինիի հետ: Դատելով զրույցների բովանդակությունից, որի ձայնագրությունը հայտնվել է «ՌԻԱ Նովոստի»-ի մոտ, դրանք տեղի են ունեցել անմիջապես Փաշինյանի ընտրվելուց հետո:

Մոգերինին, իր հերթին, պրանկերների հետ զրույցում Հայաստանի նոր իշխանությունների համար անհրաժեշտ է համարել լավ հարաբերություններ պահպանել բոլոր գործընկերների հետ եւ որեւէ մի երկիր չընտրել՝ ուկրաինական սցենարը չկրկնելու համար, ընդ որում, նա նշել է, որ Բրյուսելը  միշտ չէ, որ աջակցել է նման մոտեցմանը: «Մենք պետք է շատ ուշադիր գործենք եւ խուսափենք այս ուղղությամբ որեւէ զարգացումից: Ընդ որում, պետք է ընդգծել, որ Հայաստանը երկիր է, որն ընտրություն կատարելու իրավունք ունի»,- հայտարարել է Մոգերինին:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ  Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը կատակել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ինչպես նաև Փաշինյանի անունից զանգահարել էին  ԵԱՀԿ գլ;ավոր քարտուղարին:

 

Կարդացեք նաև՝ Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Ով է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից

Ոգևորված ենք հայաստանյան զարգացումներով. Ժան-Կլոդ Յունկերը՝ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին