▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թավշյա քառյակը,որ հայտնի է հեղափոխության ժամանակ կատարումներով,նվագել է Նոր Հայաստանի նոր ճամբարում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել ու գրել.

«Նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր Արցախի իմ գործընկեր Նարինե Աղաբալյանի հետ միասին սկիզբ դրեցինք նոր համատեղ ճամբարային նախագծի, որի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարք հմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում, կարողանալ համատեղ հաղթահարել բարդ իրավիճակները, շփվել արվեստի ու արվեստի ներկայացուցիչների հետ, լավ ժամանակ անցկացնել ամառային ամիսներին։ Այս մոդելը գործելու է առաջիկա տարիներին։

Երբ կասեցրեցինք «երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը, մեղադրանք հնչեցրին, թե ռազմական դրության մեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Վերոգրյալը պատասխանն է այդ քննադատությանը։ Մեր ճամբարներում կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասեր պատանիներ։

Դուխով

 

Հ.Գ. Մեծ պատիվ է աշխատել տիկին Աղաբալյանի հետ, ով իր գործի գիտակ է։

Հ.Գ. Ճամբարում նվագեց Թավշյա քառյակը, որը կազմված է Հայաստանի ու Արցախի երաժիշտներից ու ձեզ հայտնի է հեղափոխության ժամանակ կատարումներով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին