▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործում. Նունե Եսայանը պարզաբանում է

 

«Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործում»,-Asekose.am-ին ասաց երգչուհի Նունե Եսայանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեղեկությանը, ըստ որի՝ Երևան քաղաքում ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում իր ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ նույն տեղեկության՝ երգչուհին իր BMW X3 ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նունե Եսայանը հերքեց այդ ամենը՝ պարզաբանելով տեղի ունեցածը.

«Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Նշեմ, որ ես երեխաներիս հետ Կասկադի սրճարաններից մեկում էի, որին կից էլ կայանել էի մեքենան: Պարզվեց, որ ավտոմեքենան ոչ ճիշտ տեղում էի կայանալ, ինչի համար էլ այն տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք: Այդքան բան»:

Հեղինակ՝ Ա. Գրիգորյան

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է Նունե Եսայանը վախենում ամուսնանալ Ավո Խալաթյանի հետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին