▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ արեց НТВ-ին տված հարցազրույցով, կաներ միայն ժողովրդին ու պետությանը ատող, անհայրենիք, ազգուրաց ստահակը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լրագրող, հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵՐԿՈւ ԽՈՍՔ...

Այն, ինչ արեց քոչարյան ռոբիկը НТВ-ին տված հարցազրույցով և այն, ինչ ասաց հարցազրույցի ժամանակ, կաներ ու կասեր միայն մեր ժողովրդի դեմ չարությամբ ու թշնամությամբ լցված, ժողովրդին ու պետությանը անսահմանորեն ատող անհայրենիք, ազգուրաց ու նենգ ամենավերջին ստահակը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն, որ քոչարյան ռոբը նենգ ու հիշաչար է, չգիտեն միայն միամիտ, քաղաքականությունից ու խարդավանքներից տարիներով ու կիլոմետրերով հեռու մարդիք, բայց, որ հանուն իր անձնական նեղ շահերի, հանուն իր կաշվի կարող էր գնալ նման ստորության և խեղաթյուրելով իրականությունը, շուռ տալով 180 աստիճանով իրերի դրությունը' մեր ժողովրդին ներկայացնել որպես ամորֆ, անդեմ զանգված, դժվար էր պատկերացնել նույնիսկ ամենակոշմարային երազում։ Որակել այդ քայլը այլ կերպ, քան դավաճանություն մեր ժողովրդի ու պետության հանդեպ, անհնար է։

 

 

 

 

 

 

 

 

Այսօր ամբողջ աշխարհը հիացած ու զարմացած է մեր ժողովրդի հպարտ, արժանապատիվ կեցվածքով ու վարքով, իսկ քոչարյանռոբ արյուներախ հրեշը, այդ սինլքորը, ազգային ու մարդկային արժանապատվությունից զուրկ արարածը թուքնիբերան փորձում էր նսեմացնել ու վարկաբեկել մեզ' Հայաստանն ու հայերիս։
Այս /ներող եղեք ձեր ականջներին անհաճո արտահայտությանս համար/ անասունը, որ հաստատ տառապում է մեծամտության մոլուցքով և լրիվ կորցրել է իրականության զգացումը, իր անիծված կաշին ու թալանածը փրկելու համար պատրաստ է ցանկացած ստորության և իր նպատակին հասնելու ճանապարհին կանգ չի առնի ոչ մի բանի առաջ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե մինչև այսօր ես պաշտպանում էի վարչապետի թավշյա, միայն օրենքի շրջանակում շարժվելու հորդորներն ու քայլերը, հիմա համամիտ եմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ պետք է գործել հեղափոխական օրենքներով։ Քոչարյանռոբն ու իր հանցակիցները անվնաս կլինեն միայն ճաղերի ետևում»։

Կարդացեք նաև՝ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին