▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ՀՔԾ-ն չի հետևում Սերժ Սարգսյանի տեղաշարժին

Որպես սկզբունք՝ կանչվելու են բոլոր այն անձինք, որոնք կարող են «Մարտի 1»-ի գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել։ Այս մասին,  օգոստոսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Թե ե՞րբ կկանչվեն, ովքե՞ր կկանչվեն և  ի՞նչ արդյունքներ կգրանցվեն, արդ արձանագրված արդյունքների մասին մենք կտանք այն չափով ինֆորմացիա, ինչ չափով չի վնասի գործին»,-ասաց նա:

Հարցին, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանին կանչե՞լ են հարցաքննության, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ինձ ամեն անգամ այդ հարցը տալիս եք, ես էլ ձեզ ամեն անգամ ասում եմ՝ նախաքննության գաղտնիք է՝ ում, երբ եւ ինչ հարցերի շուրջ ենք հարցաքննելու, կանչելո՞ւ ենք, թե՞ չենք կանչելու»։

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՔԾ պետից լրագրողները հետաքրքրվեցին, թե հայտնի՞ է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրը, եւ կարո՞ղ է նա հեռանալ Հայաստանից՝ լինելով քննության ներքո, Խաչատրյանն ասաց. «Դուք ենթադրություն եք անում, որ նա անցնում է այս գործով: Ես նման բան չասացի: Ես ասել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, որոնք քրեական գործով կարող են որոշակի տեղեկատվություն տալ։ Հետեւաբար, այն անձանց մասով, որոնք այս պահին քրեական գործով կարգավիճակ չունեն, ՀՔԾ–ն որեւէ լիազորություն չունի արգելելու տեղափոխվել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին