▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է կոչվելու նոր iPhone–ը

Սեպտեմբերի 12–ին կայանալու է նոր՝ 2018թ–ի iPhone-ների պաշտոնական ներկայացումը: Այո, հենց iPhone-ների, որովհետև այս տարի էլ Apple ընկերությունը նախատեսում է հանրությանը ներկայացնել մեկից ավել iPhone՝ ենթադրաբար երեք: Նոր iPhone–ները միմյանցից տարբերվելու են արտաքին պարամետրերով, գնով և, իհարկե, անունով: Այ հենց այստեղ է, որ սկսվում է ամենաինտրիգայինը...

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպե՞ս են կոչվելու նորաթուխ iPhone-ները: Հետաքրքիր է: Երեք նոր iPhone՝ երեք նոր անվանում: Ամենաշատ հարցեր առաջացնում է կրտսեր մոդելը: Եթե անցյալ տարի ներկայացվեց iPhone 8–ը, ուրեմն այս տարի պետք է լինի iPhone 9... հավանաբար: Բայց չի կարո՞ղ լինել iPhone 8S, կամ որևէ այլ անվանում, որը մեր մտքով այս պահին չի էլ անցնում: Կարող է...


Այս կապակցությամբ TotoGaming ընկերությունն անգամ գործակիցներ է առաջարկում. նոր 2018թ-ի iPhone–ը կկոչվի՞ iPhone 9, թե՞ ոչ՝: Գործակիցներն այս պահին հավասար են, նշանակում է՝ «Այո»–ի և «Ոչ»–ի հավանականությունը հավասար է, բայց հաջորդ պահին ամեն ինչ կարող է փոխվել: Այս հարցի միանշանակ պատասխանը կարող է տալ թերևս միայն Apple–ը, իսկ մինչ այդ մենք կարող ենք կատարել մեր կանխատեսումները գալիք նոր iPhone–ի անվանակոչման վերաբերյալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին