▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուհի ղեկավարը պահանջում է բոլորից, իսկ ինքն անում է այնպես, ինչպես հարմար է գտնում

Բաց նամակ աշխատանքից մշտապես ուշանալու սիրահար ԵՊԼՀ ռեկտոր տիկին Հարությունյանին՝ ԵՊԼՀ ուսանողությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ իշխանության ղեկին ՀՀԿ-ն էր, մեր համալսարանի ռեկտորը՝ տիկին Հարությունյանը, տարիներ շարունակ ՀՀ ԿԳ փոխնախարարն էր: Դեռևս այդ ժամանակներից նա կարծես թե «գեղեցիկ» ավանդույթ է ձևավորել ուշանալ աշխատանքից մեկ-երկու ժամ: Լավ, եթե նախարարությունում սա ինչ-որ չափով գուցե կարելի էր հասկանալ, ապա բուհում սա անթույլատրելի է, քանի որ բուհի ղեկավարը պետք է պարտաճանաչության օրինակ ծառայի բոլորի համար՝ ուսանողից մինչև դասախոս և վարչական աշխատակիցներ:

Մեր համալսարանում աշխատանքային ժամը սկսվում է ժամը 9-ից, բայց տիկին Հարությունյանը միշտ գալիս է աշխատանքի ուշացած (հերթական մի քանի օրերի ուշացումների ապացույցները ստորև ներկայացված հոլովակում): Մինչդեռ երբ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մի քանի րոպե ուշանում է աշխատանքից, արժանանում է տհաճ և բռի հանդիմանանքի, ընդհուպ կարող է ստանալ նկատողություն: Ուշացումների համար խնդիրների առաջ ենք կանգնում նաև մենք՝ ուսանողներս:
Ստացվում է բուհի ղեկավարը պահանջում է բոլորից, իսկ ինքն անում է այնպես, ինչպես հարմար է գտնում:

Հարց. Մեր համալսարանի աշխատակիցների աշխատավարձները մեծամասամբ գոյանում են ուսանողներիս վճարած վարձերից, հիմա տիկին Հարությունյանն այսքան ժամանակ իր ամբողջ աշխատավարձը ստացե՞լ է, թե ամենօրյա ուշացումների համար աշխատավարձից համապատասխան պահումներ են արվել: Պահանջում ենք պաշտոնական պարզաբանում այս հարցի շուրջ:

 

Հ.Գ. Հուսով ենք՝ հետայսու նոր Հայաստանում, բուհի ղեկավարությունն աշխատանքի կներկայանա ժամանակին, իսկ մենք կհետևենք դրան և հարկ եղած դեպքում նորից կանդրադառնանք խնդրին: Կրկին շնորհավոր նոր ուսումնական տարին:

Հ.Գ.2 Այս նամակը ուսանողների կողմից ուղարկվելու է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ պաշտոնական պատասխան ստանալու նպատակով:

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև ԵՊԼՀ ռեկտոր տիկին Հարությունյանի կարծիքը, պարզաբանումը կամ հերքումը
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին