▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանը նկատի ուներ Ռաֆայել Հովհաննիսյանին

«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ վերադարձնել պետբյուջե»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրել է  ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությանը պատկանող վերոնշյալ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը Դավիթ Շահբազյանն է:

 

 

 

 

 

 

 

 

 

ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքերով օրերս քրեական գործ է հարուցվել: «Մասնավորապես, ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարությունը հանձնարարել է 70 միլիոն դրամ փոխանցել «Հանրային» հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարահանելու համար, բայց դրանք նկարվել են «Հանրայինի» միջոցներով: Իսկ թե ուր է գնացել այդ գումարը, կպարզեն իրավապահները:

Այսինքն, երկու տեղից նույնքան գումար է իբր ծախսվել»,-նկատեց Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ «Հանրային» հեռուստաընկերությունը ՊՎԾ-ին արդեն իսկ տվել է տեղեկանք, որ իր միջոցների հաշվին են ֆիլմերը նկարահանվել. «Հուսամ՝ Սփյուռքի նախկին նախարարն իրավապահներին կհայտնի, թե ինչպես է դա պատահել»: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների, խոսքը վերաբերում է Ռաֆայել Հովհաննիսյանի  «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանագծերին: Իսկ Սփյուռքի նախարարության փոխանցումներն արվել են Ռաֆայել Հովհաննիսյանի ղեկավարած «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ին:

Asekose.am-ը պատրաստ է թեմայի վերաբերյալ ներկայացնել Ռաֆայել Հովհաննիսյանի կարծիքը, տեսակետը կամ հերքումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին