▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվեր 2800-ամյա Երևանին. Առաջին սմարթ այգին մայրաքաղաքում

Հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանը կունենա նոր այգի, որը Բադալյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին:
Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ՝ 400քմ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի և վերանորոգված կանգառ:
Այգին կլուսավորեն «խելացի» լամպերը, կգործի Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում կլինեն գաջեթների լիցքավորիչներ:
Միջոցառումների համար պատրաստված է մեծ բեմ, իսկ  ամանորին՝ տոնական եղևնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը: Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով և ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը:
Այգին հարմարեցված է լինելու նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: 
Այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ չի լինելու որևէ կոմերցիոն կառույց՝ խանութ կամ սրճարան, այսինքն՝ բիզնես շահ չի հետապնդելու։
Ամբողջությամբ բարեկարգված այգու բացումը տեղի կունենա մայրաքաղաքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ: 
Բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է այգու կանաչապատման գործընթացը:
«Էրեբունի» այգու վերակառուցման աշխատանքները կատարվում են  «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը ստեղծվել է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից:

Հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանը կունենա նոր այգի, որը Բադալյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին:

Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ՝ 400քմ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի և վերանորոգված կանգառ:Այգին կլուսավորեն «խելացի» լամպերը, կգործի Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում կլինեն գաջեթների լիցքավորիչներ:

Միջոցառումների համար պատրաստված է մեծ բեմ, իսկ  ամանորին՝ տոնական եղևնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով և ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը:Այգին հարմարեցված է լինելու նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:

 Այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ չի լինելու որևէ կոմերցիոն կառույց՝ խանութ կամ սրճարան, այսինքն՝ բիզնես շահ չի հետապնդելու։

Ամբողջությամբ բարեկարգված այգու բացումը տեղի կունենա մայրաքաղաքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ:

 Բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է այգու կանաչապատման գործընթացը:

«Էրեբունի» այգու վերակառուցման աշխատանքները կատարվում են  «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը ստեղծվել է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին